Saturday, 27 06 2026
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
18:10
Թրամփը կմեկնի Հնդկաստան
Վարչապետը շրջայց է կատարել Կոնդ թաղամասում
17:50
Միացյալ Նահանգների պետքարտուղարը խոսել է Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրի շուրջ աշխատանքների մասին
305 միլիոն դրամ՝ պետությանը. Իշխան Զաքարյանի գործով հաշտություն է կնքվել
17:30
Հարավային Կորեան իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է մոտ 10 ռուսական և չինական ինքնաթիռ
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
17:10
Բահրեյնն Իրանին մեղադրել է ԱԹՍ-ներով իր տարածքին հարվածելու մեջ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
16:50
Եվրոպայում շոգ եղանակի պատճառով մահացածների թիվն աճել է
Փամբակ գետում տղամարդու աճյուն և ավտոմեքենա է հայտնաբերվել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 900-ը
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
16:10
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Ցանկացած գործունեություն ռուսական շուկայում ռիսկային է. Հայաստանն այնտեղ անելիք չունի այլևս
15:50
Գիտնականները բացահայտել են հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»
Անընդհատ մնում ենք նույն դասարանում, երբ մեր հասակակիցները վաղուց ԲՈԻՀ-ում են
15:30
Չինաստանը գլխավորել է աշխարհի ամենաարագ գերհամակարգիչների ցանկը
Լրջագույն փոփոխություններ են սպասվում ՀՀ-ՌԴ հարաբերություններում. Կրեմլը գործի է դնելու պլան Բ-ն
15:10
Լյուքսեմբուրգում գրանցվել է սարդերի ներխուժում
Հայաստանի լոգիստիկ կապերը զարգացնելու հեռանկարին Մոսկվան և Բաքուն դեմ են, Եվրամիությունը կկարողանա՞ Ալիևին «դարձի բերել»
14:50
Ուկրաինան նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը
Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրում բացվեց «Մեծ Մասրիկ» գերոնտոլոգիական կենտրոնը
14:30
Ինչու է ԵՄ-ն շտապում ընդունել Ուկրաինային
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է և երկկողմանի փակել ճանապարհը․ օգնւթյան են հասել փրկարարները
14:10
Նավթի գները նվազել են – 26/06/26
ՀՀ ՆԳ նախարարը և Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
13:50
ԱՄՆ զինված ուժերը հայտնել են Իրանին հարվածելու մասին
Երևանում անցկացվելիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները ներկայացվել են Ժնևում
13:30
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատիրոջ կարգավիճակից

Դանակով խոցված հայուհու տեսարանը Միլանում մեծ հետաքրքրություն է առաջացրել

Իտալիայում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կենտրոն Իտալիայի հյուսիսային մայրաքաղաք Միլանում Հայոց Ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ Միլանի հնամյա Սուրբ Ամբրոջիո կենտրոնական եկեղեցում ձեռամբ Իտալիայի Հայոց հոգևոր հովիվ Հայր Թովմա աբեղա Խաչատրյանի:

«Փյունիկ» տեղեկատվական կենտրոնից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ Ս. Պատարագի ներկաների թվում են եղել Իտալիայում ՀՀ պատվո հյուպատոս Պրն.Պիետրո Քուչուկյանը, Իտալիայի Հայոց միության նախագահ Պրն. Պայքար Սվազիլյանը, Միլանի էկումենիկ շարժման պատվիրակությունը գլխավորությամբ շարժման նախագահ Թեոֆիլակտոս վարդապետ Վիթսոսի, հայկական ու իտալական բազմաթիվ հաստատությունների ներկայացուցիչներ, բարձրաստիճան հոգևորական և աշխարհական այրեր:

Սուրբ Պատարագից անմիջապես հետո ներկաների թափորը ծաղկեպսակներով, ծաղիկներով ու մոմերով ուղղվեց դեպի Սուրբ Ամբրոջիոյի հարևանությամբ գտնվող հայկական խաչքարի տարածք: Միասնաբար աղոթելուց հետո Իտալիայի Հայոց հոգևոր հովիվն իր խոսքում հորդորեց «ամրապնդել միասնականությունն ու ավելացնել ազգային սերը միմյանց նկատմամբ,որով գոտեպնդված միայն հնարավոր է հաղթանակի հասնել արդարության ու ճշմարտության պայքարում»:

Կեսօրից հետո Իտալիայի Հայոց հոգևոր հովվի առաջնորդությամբ իտալահայ գաղութի կարևոր հաստատությունների ղեկավարներն ու պատասխանատուները ուղղվեցին Միլանի Duomo ի հարևանութամբ գտնվող Piazza Fontana հրապարակ,որտեղ համայնքի ակտիվիստ երիտասարդներից Լիանա Ղուկասյանը համագործակցությամբ իտալական մի շարք տեղեկատվական ու երաժշտական կենտրոնների կազմակերպել էր միջոցառում /performance/ նվիրված Հայոց Մեծ Եղեռնի 98-րդ տարելիցին:

Turkish վերտառությամբ դանակով խոցված հայուհու տեսարանը քաղաքի նշանավոր հիշյալ հրապարակում հետաքրքրեց անցորդներին ավելի քան երկու ժամ: Ընթացքում բաժանվում էին նաև Հայոց Եղեռնը ներկայացնող և Հոգևոր հովվի Ճշմարտության վերաբերյալ քարոզի հիման վրա կազմված թերթոններ:

Ապրիլ քսանչորսյան հիշատակի ու ոգեկոչման արարողություններն իրենց ավարտին հասան Միլան Հայ տանը, որտեղ տեղի ունեցավ ասմունքի և երաժշտության երեկո դաշնակահարուհի Անի Մարտիրոսյանի և ասմունքող Սալբի Տարախճյանի նախաձեռնությամբ: Խոսքով հանդես եկավ Իտալիայում ՀՀ պատվո հյուպատոսը: Միջոցառման ավարտին խոսք ասաց նաև Իտալիայի Հայոց հոգևոր հովիվը` օրհնելով բոլոր ներկաներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում