Ապրիլի 29-ին, ժամը 10.26-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Շիրակի փողոցի թիվ 7 շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկում:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻԱԽ-ն:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.47-ին:









































