Իրանը և Թուրքիան պետք է իրենց յուրահատուկ աշխարհագրական դիրքը վերածեն կառուցողական և դինամիկ տնտեսական համագործակցության: Ինչպես հաղորդում է IRNA գործակալությունը, այս մասին հայտարարել է Թուրքիայի զարգացման նախարար Ջևդեթ Յըլմազը իրանցի գործարարների հետ հանդիպման ժամանակ:
«Թուրքիան Արևմուտք մուտք գործելու Իրանի դարպասն է, իսկ Իրանը՝ Արևելք մուտք գործելու Թուրքիայի դարպասը»,- ասել է նախարարը:
Յըլմազը նշել է, որ իրենք պետք է Իրանի և Թուրքիայի աշխարհագրական դիրքը վերածեն կառուցողական և դինամիկ տնտեսական համագործակցության՝ երկու երկրների ջանքերի հիման վրա:
Նախարարի խոսքով՝ Իրանի և Թուրքիայի միջև առևտրային գործողությունների ծավալը հասել է 22 միլիոն դոլարի:









































