Saturday, 04 05 2024
01:00
ԱՄՆ Պետդեպի զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ գործունեությանը
Իսակովի պողոտայում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և զոհ
Մարտի 1-ի գործը վերադառնում է. նոր ապացույցներ են ի հայտ եկել
Մեքենան լիցքավորել է գազալցակայանում, պայթյունը տեղի է ունեցել ճանապարհին
00:00
«Առանց զենքի մատակարարումների Ուկրաինան կապիտուլյացիայի կենթարկվի»․ Բորել
Երևանն ու Կիևը քաղաքական երկխոսություն են սկսում
Կիրանցի «հատուկ ռեժիմը». ինչու և ինչ հիմքով են սահմանափակումներ կիրառվում
Երեվանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Մեր ձգտումների ճանապարհը անցնում է Վրաստանով. վտանգվի այն, կվտանգվի ամեն բան
Հուսով եմ՝ ուժը կբավականացնի պատասխանելու ՌԴ պառլամենտականներին. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին
Հայաստանը կարո՞ղ է դուրս գալ ՀԱՊԿ-ից. հարց՝ Զախարովային
Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կիրառել իր Կալինինգրադի տարանցման սխեման
Մեքենան բախվել է հողաթմբին. կա վիրավոր
Գանձակի և Կարմիրգյուղի դպրոցներում ստեղծվել են կանաչ գոտիներ
Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին երկու ավտոմեքենաների բախման հետևանքով տուժել է չորս մարդ
Հայկական «Իրան-նամեն» գործնական քննություն չի բռնում
Ալիևը Տավուշում կարող է նույնիսկ հողեր վերադարձնել՝ նպատակը Սյունիքում առավելության հասնելն է
Գումարային հարցի շուրջ կռիվ, վեճ, դանակահարություն է տեղի ունեցել
Սահմանազատման ինչ-որ փուլում միջնորդի կարիք կլինի
Դուք առաջարկում եք աղետի տանող ճանապարհ, մենք առաջարկում ենք այլընտրանք. Ռուբեն Ռուբինյան
Սրա մասին երբեք չեմ խոսել, Դուք ստիպեցիք. Արշակյանը՝ ռուսական արգելքների մասին
Խոշտանգումների հանցակազմով հաղորդումներից գրեթե բոլորով 2023-ին քրվարույթներ ենք նախաձեռնվել
Ժողովուրդը՝ լափամանից օգտվողների ապատեղեկատվության թիրախ
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի
Ոչ թե հայ լինել, այլ Հայաստան ունենալ
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին մեկ շաբաթ է տվել հրադադարի առաջարկն ընդունելու համար
Սոթքում թշնամու հրետակոծությունից քանդված բնակարանների կառուցման նպատակով հատկացվել է 79 միլիոն 983, 7 հազար դրամ
Էրդողանը հաստատել է, որ Թուրքիան ամբողջությամբ դադարեցնելու է Իսրայելի հետ առևտուրը
Թուրք-ադրբեջանական համակցվածծ բանակի հրամանատարն Իրանում. ի՞նչ է շոշափվում Նախիջեւանից
Մամուլի ազատության օրվա մրցանակը հանձնվել է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավար Հեղինե Բունիաթյանին

«Կալյոսը» բռունցքով մահացու հարվածել է 5 երեխաների մայր, 36-ամյա իր կնոջը

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Լևոն Ավետիսյանի նախագահությամբ սկսվեց Արման Կալեսատովի գործի դատական քննությունը:

Արմանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասով՝ իր հետ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող կնոջը՝ Սոնային, դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնելու համար, ինչի արդյունքում կինը մահացել է:

Արմանն ու տուժող կինը միասին էին մոտ տասը տարի: Նրանք համատեղ կյանքի ընթացքում երկու երեխա են ունեցել՝  8 և 3 տարեկան:

40-ամյա Արման Կալեսատովը նախկինում 8 անգամ դատապարտվել է: Սկզբում՝ հիմնականում խուլիգանությունների, ապա՝ թմրամիջոցների օգտագործման համար:

Վերջին անգամ նա 4 տարի ազատազրկման է դատապարտվել 2011 թվականին ու պատժից ազատվել է 2014 թվականի դեկտեմբերի 25-ին:

Կալեսատովն ազգությամբ հույն է, ծնվել ու ապրում է Հայաստանում, ՀՀ քաղաքացի է: Նա դատարանում ասաց, թե հայերենին տիրապետում է, թարգմանի կարիք չունի:

Կալեսատովը հայտնեց, որ հիվանդ է հեպատիտ C-ով, ինչպես նաև ստանում է մեթադոնային բուժում: Նրա մականունը «Կալյոս» է՝ կապված ոչ թե մեքենայի անիվի, այլ, ըստ երևույթին,  թմրամիջոցների օգտագործման հետ…

Կալեսատովը նախ հրաժարվեց պաշտպանի ծառայություններից՝ ասելով. «Պաշտպանվելու բան չկա»: Իսկ հետո հարցրեց. «Արագացվածը կասե՞ք՝ որն ա»:

Նախագահողը բացատրեց, որ դատաքննության արագացված կարգ կիրառելու մասին ամբաստանյալը կարող է միջնորդել միայն պաշտպան ունենալու դեպքում:

Կալեսատովն ասաց. «Եթե հնարավոր է՝ հանրային պաշտպանով ապահովեք»: Նա հայտնեց, որ չաշխատող մայր ունի, բավարար նյութական միջոցներից զուրկ է՝ վճարովի պաշտպան ունենալու համար:

Դատարանի դահլիճում համարյա մարդ չկար: Մահացած տուժողի մայրն էր, ում ամռանը հանդիպել էի նրա թոռան դատական նիստի ժամանակ՝ Էրեբունու դատարանում: Ուսանող տղան ընկել էր վատ շրջապատ, մեղադրվում էր բենզալցակայանի վրա ավազակային  հարձակում գործելու համար: Նա դատապարտվել է 6 տարի ազատազրկման:

Կինն ասաց, որ այդ թոռը հենց Կալեսատովի ձեռքով կյանքից զրկված Սոնայի որդին է:

Տուժողի մայրը ահա թե ինչ պատմեց դստեր մասին:

Սոնան նախկին ամուսնուց երեք երեխա ունի՝ դատապարտված տղան, ևս մի որդի, ով դեպքի պահին ծառայում էր բանակում, և 16-ամյա դուստր:

Առաջին ամուսնուց հեռանալով՝ Սոնան կյանքը կապել էր Կալեսատովի հետ: Վերջինս, ազատության մեջ գտնվելու ժամանակաընթացքում, հիմնականում ապրել է կնոջ բնակարանում: Նրանք երկու անչափահաս երեխա ունեն…

Հինգ երեխաների մայր Սոնան 36 տարեկան էր, երբ Կալեսատովի հարվածների արդյունքում կնքեց մահկանացուն: Հինգ երեխաներ մնացել են անմայր…

Ըստ տուժողի մայրիկի՝ 2015 թվականի օգոստոսի 5-ին Կալեսատովը շենքի բակում այնպես է հարվածել կնոջ գլխին, որ պատճառել է գանգուղեղային ծանր վնասվածք: Նա շտապօգնություն է կանչել, կնոջը տեղափոխել են հիվանդանոց: Սոնան չորս օր կոմայի մեջ է եղել ու գիտակցության չգալով՝ մահացել է: Միայն կնոջ մահից հետո է Կալեսատովը տեղեկացրել կնոջ ծնողներին… «Աղջկաս գեղեցիկ դեմքը էնպիսի վիճակում էր, որ համարյա անճանաչելի էր դարձել… Աչքից էլ արցունք էր հոսել մահից առաջ…»,- ասաց մայրը…

Ըստ տուժողի մոր՝ դստեր մահից օրեր  անց՝ օգոստոսի  17-ին, ճանապարհային պատահարի արդյունքում, նույնպես գանգուղեղային ծանր վնասվածք ստանալով՝ մահացել է դստեր առաջին ամուսինը՝ երեք ավագ թոռների հայրը: Մի քանի օրվա ընթացքում երեխաները հուղարկավորել են իրենց մայրիկին  ու հայրիկին, նրանք ծանր հոգեվիճակում են մինչև այժմ…

Կալեսատովի երկու անչափահաս երեխաները ՝8 և 3 տարեկան, գտնվում են «Sos» մանկատանը…

Ըստ տուժողի մայրիկի՝ դեպքից օրեր առաջ դուստրը, որ հղի էր վեցերորդ երեխայով, վիժել է, սուր արյունահոսությամբ տեղափոխվել հիվանդանոց: Այնտեղ երկար չի մնացել, խնդրել է իրեն տուն ուղարկել՝ ասելով, թե փոքր երեխա ունի, ով առանց իրեն չի կարող մնալ…

Դեպքից օրեր առաջ, ըստ տուժողի մայրիկի, Կալեսատովը երեխաների աչքի առաջ գիշերանոթով հարվածել է կնոջ գլխին: Վերջինս մի կերպ փախել է ամուսնու ձեռքից, առաջին հարկում գտնվող բնակարանի պատշգամբից հողաթափերով դուրս է թռել ու այդ անգամ ազատվել ավելի ծանր հետևանքներից:

Սակայն նման կյանքի պայմաններում՝ ասես հրաբխի վրա ապրող կնոջ համար ողբերգական հանգուցալուծումը շատ չի ուշացել. օգոստոսի հինգին Կալեսատովը հերթական անգամ է ձեռք բարձրացրել Սոնայի վրա, ու այդ հարվածը դարձել է վերջինը…

Տուժողի մայրն ասաց, թե դստերը բազմիցս խորհուրդ է տվել հեռանալ թմրամոլ ամուսնուց, ազատվել դժոխային կյանքից, նույնիսկ հեռանալ երկրից: Սակայն դուստրը մնացել է ու, ի վերջո, զոհ է դարձել ընտանեկան բռնակալի բռունցքի հարվածներին…

Որդեկորույս մայրն ասաց, թե իր միակ ցանկությունն այն է, որ Կալեսատովը այսուհետ հանգիստ թողնի իր ընտանիքը, թոռների կյանքին չխառնվի ու նրանց էլ չկործանի, ինչպես կործանեց երիտասարդ կնոջը…

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում