Monday, 06 05 2024
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
00:58
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Ժիրայր Ոսկանյանի դեմ Միկա Բադալյանի բռնարարքը տիրաժավորվում է և ոչ՝ դատապարտվում
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին

ՀՀ արդարադատության փոխնախարարը ՀԿ-ների ներկայացուցիչների հետ քննարկել է երթևեկության անվտանգության ապահովման հարցեր

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը դեկտեմբերի 16-ին ընդունել է «Հայաստանի ուղևորափոխադրումների կազմակերպում», «Անհատ տաքսիների վարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն», «Աջակցություն տաքսի սերվիզներին», «Հայաստանի փոխադրողների միություն» և «Ավտովարորդների պաշտպանության լիգա» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում հասարարակական կազմակերպությունների ներկայացուցիչները բարձրաձայնել են մի շարք մտահոգությունների մասին, որոնք ոչ միայն Արդարադատության նախարարության, այլև մի շարք այլ գերատեսչությունների իրավասության ներքո են եղել: Անդրադառնալով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար ՀՀ կառավարության կողմից առաջարկվող օրենսդրական փաթե թին՝ նրանք մտահոգություն են հայտնել տաքսիների կողմից արգելված վայրերում կայանումների համար տուգանքների, բալային համակարգի ներդրման վերաբերյալ:

Նախարարի տեղակալը ՀԿ-ների ներկայացուցիչների բոլոր մտահոգություններն ու առաջարկությունները քննարկման առարկա դարձնելու պատրաստակամություն է հայտնել և նշել, որ ՀՀ կառավարությունը փորձել է մշակել այնպիսի մեխանիզմներ, որոնք կկարգավորեն ոլորտը, հնարավորինս կբավարարեն վարորդների և բոլոր շահագրգիռ կողմերի պահանջները:

Բալային համակարգին անդրադառնալով՝  նա պարզաբանել է, որ վարորդը մեկ տարվա ընթացքում պետք է 300 հազար դրամի չափով տուգանվի, որպեսզի հավաքի 600 բալ, քանի որ նվազագույն աշխատավարձի մեկ միավորը հաշվարկվում է երկու բալ: Ըստ նրա՝ դա ենթադրում է, որ միջին հաշվարկով վարորդը մեկ տարվա ընթացքում պետք է կատարի գրեթե 120 խախտում: Սակայն, եթե վարորդը պարտաճանաչ կերպով վճարում է սահմանված տուգանքը, ապա նրա այդ խախտման համար սահմանված բալերը կիսով չափ կրճատվում են: Նախարարի տեղակալը հավելել է նաև, որ այս կարգավորմամբ նախատեսվում է կիրառել նախազգուշացման ինստիտուտը, և այն խախտումների համար, որոնք միտում չեն պարունակում և հանրային վտանգավորություն չունեն, տուգանք չի նախատեսվում: Ավելին՝ կան խախտումներ, որոնք, եթե տեղում վերացվեն, ապա դրանց համար նույնպես տուգանք չի նախատեսվի:

Հանդիպման ավարտին նախարարի տեղակալը հավաստիացրել է, որ առկա մտահոգություններն ու առաջարկությունները կներկայացվեն ՀՀ արդարադատության նախարարին, ինչպես նաև՝ նախագծերի մշակման աշխատանքային խմբին և լրացուցիչ կքննարկվեն:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում