Press TV իրանական հեռուստաալիքի ավստրալիացի թղթակից Էդվինա Սթորին վտանգի տակ է հայտնվել այն բանից հետո, երբ համացանցի օգտատերերը հայտնաբերել են 25-ամյա լրագրողուհու լուսանկարները: Պարզվել է, որ Սթորին նախկինում մասնակցել է էրոտիկ ֆոտոսեսիաների` այդ կերպ վճարելով ուսման վարձը:
Ինչպես հաղորդում է Vexnews.com-ը, Սթորին իր ոչ երկարատև կարիերայի ընթացքում հասցրել է նկարահանել ռեպորտաժ քարոզարշավի մասին` հաջակցություն Իսրայելի բոյկոտի, որում հրեաների պետությունը համեմատել են նացիստական Գերմանիայի հետ: Նա նաև պատրաստել է նյութ, որում Ավստրալիայի նախկին վարչապետ Ջոն Հովարդին մեղադրել է ռազմական հանցագործություններում:
Լրագրողուհին եթերում կրել է հիջաբ և հագուստ, որը համապատասխանում է գործատուի համեստության պատկերացումներին: Այն բանից հետո, երբ աշխարհն իմացել է նրա «առաջին կարիերայի» մասին, Էդվինան Facebook սոցիալական կայքում գրել է, որ չպետք է մարդուն շատ խիստ դատել այն բանի համար, որ երիտասարդ և հիմար է եղել:
Սակայն սոցիալական ցանցում Սթորիի էջը միայն յուղ է լցրել կրակի վրա: Լրագրողուհին դրանում պարբերաբար հրապարակել է այն երեկույթների լուսանկարները, որոնց ինքը մասնակցել է: Դրանցից դատելով` աղջիկը շարունակել է վարել գլամուր մոդելի կյանք: Ամբողջ աշխարհի բլոգերները հաղորդագրություններ են թողել Սթորիի էջում` մեղադրելով նրան երկերեսանիության մեջ, և նա ստիպված է եղել ջնջել իր էջը սոցիալական ցանցում:







































