Բրիտանական The Sun պարբերականը հրապարակել է ամենասեքսուալ կանանց և տղամարդկանց ամենամյա վարկանշային աղյուսակը, որի առաջին հորիզոնականը զբաղեցնում է 33-ամյա մոդել և դերասանուհի Քելլի Բրուքը: Առաջատարների հնգյակի մեջ են 39-ամյա Քեյթ Բեքինսեյլը, 25-ամյա Միշել Քիգանը, 22-ամյա Ռոզի Ջոնսը և 26-ամյա Քիլլի Հազելը:
Տղամարդկանց աղյուսակը գլխավորում է դերասան Բենեդիկտ Քամբերբեթչը: Առաջատարների հնգյակում են հայտնվել 37-ամյա ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը և 3 դերասաններ՝ 45-ամյա Ջեյսոն Սթեթհեմը, 29-ամյա Հենրի Քավիլը և 35-ամյա Թոմ Հարդին:
Նշենք, որ պարբերականի կայքում հրապարկվել է նաև «ամենասեքսուալ» կանանց «թոփ 50» ցուցակը, որտեղ առաջին տասնյակում են Հոլի Ուիլոբին, Շերիլ Քոուլը, Էբբի Քլենսին, Էմմա Ուոթսոնը և ուրիշներ:











































