Ապրիլի 28-ին, ժամը 08.03-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 135դ շենքի առաջին հարկի մթերային խանութում:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.13-ին, մարվել` 08.26-ին:
Դ. Շահբազյանին պատկանող «Թռիչք» մթերային խանութում այրվել է պաղպաղակի 3 սառցարան:










































