Իսլանդիայի Անկախության լիբերալ կուսակցությունը մրցակիցներից առաջ է անցել 24.9 տոկոսով: Այս մասին հայտնի է դարձել ընտրատեղամասերի 20 տոկոսի քվեաթերթիկների հաշվարկման արդյունքում: Ինչպես հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով երկրի պետական հեռուստատեսությանը, Կենտրոնամետ պրոգրեսիվ կուսակցությունը երկրորդ տեղում է՝ ձայների 22.7 տոկոսով:
Նախնական տվյալներով՝ իշխող սոցիալ-դեմոկրատական դաշինքը ստացել է ընտրողների 13.9 տոկոսի աջակցությունը: Ընտրությունների առաջատար կուսակցություններից վարչապետի պաշտոնին հավակնում են 38-ամյա Սիգմունդուր Գունլաուգսոնը՝ Անկախության լիբերալ կուսակցությունից, և 43-ամյա Բյարնի Բենեդիկտսոնը՝ Կենտրոնամետ պրոգրեսիվ կուսակցությունից:
Նշենք, որ Իսլանդիայի միապալատ խորհրդարանի ընտրությունները տեղի էին ունեցել շաբաթ:







































