ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման որպես պետության ղեկավար երկրորդ ժամկետում պաշտոնավարելիս կարող է փոխել իր իմիջը: Նա այդ մասին հայտարարել է շաբաթ երեկոյան՝ Սպիտակ տանը կից Թղթակիցների ասոցիացիայի ավանդական ընթրիքի ժամանակ: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Տոնական, ոչ հարկադիր մթնոլորտում, որը տիրել է Վաշինգտոնի հյուրանոցներից մեկում, նախագահը որոշել է լսարանին պատմել երիտասարդ սոցիալիստի կերպարից գոլֆի հին խաղացողի վերափոխվելու մասին: Այդ մարզաձևի նկատմամբ նախագահի սիրո մասին հայտնի է վաղուց. մի անգամ նա նույնիսկ խաղացել էր Թայգեր Վուդսի հետ:
Պետության ղեկավարը նաև չի բացառել, որ օրինակ կվերցնի տիկնոջից ու կունենա այնպիսի մազափունջ, ինչպիսին Միշելինն է: Միշել Օբաման մազափունջ էր կտրել ամուսնու երդմնակալությունից առաջ, և դա նախագահն անվանել էր վերջին օրերի «ամենանշանակալի իրադարձությունը»:
Ավելի վաղ Օբաման հայտնել էր, որ դաջվածք կանի, եթե իր դուստրերից մեկը որոշի նման քայլի դիմել:
Թղթակիցների ասոցիացիան ստեղծվել է 1914 թվականին, իսկ վեց տարի անց ծնվել է հատուկ ընթրիքներ անցկացնելու ավանդույթը:





































