Tuesday, 07 05 2024
Մոսկվայում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի 5-րդ երդմնակալության արարողությունը
Որ թվականի քարտեզներով է ընթանում սահմանազատումը. մանրամասնում է ՀՀ վարչապետը
Պատմության մեջ առաջին անգամ մեր ինքնիշխան որոշմամբ անվտանգության երաշխիք ենք ստեղծում . Փաշինյան
Մենք չունենք անվտանգության երաշխիքներ, սյուներ տեղադրում ենք, որ բացառենք պատերազմը. Փաշինյան
Պաղեստինցիները լքում են Ռաֆահը
13:10
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարությունը պետք է վերանայվի. Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է Իրական Հայաստանի տեսլականը
70-ամյա կնոջ նկատմամբ ավազակության գործով 25-ամյա երիտասարդ է ձերբակալվել
Կոռեկտ չեմ համարում խոսել վարչապետի թեկնածուի մասին, կսպասենք Սրբազանի հայտարարություններին
12:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի խոշորագույն ընտրությունների երրորդ փուլը
Իշխանությունը տապալել է դելիմիտացիայի գործընթացը
Քննարկվել է զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելու գործողությունների պլանը
Միրզոյանը և Հունգարիայի փոխվարչապետը մտքեր են փոխանակել ԵՄ-ում փոխգործակցության հարցերի շուրջ
«Հայաստան» խմբակցության պատգամավորը՝ մանդատները վայր դնելու մասին
Փաշինյանի պնդումները հերքեց դատախազը, թե որոշ ուժեր, արտերկրից դրդրված, փորձում են հեղաշրջում անել
ՌԴ ալիքները լսեք, կոնկրետ փորձ է արվում խառնվել մեր ներքին գործերին
ՔՊ-ականները միանու՞մ են Սրբազանի երթին՝ օդում լուրեր են, չգիտեմ. ՔՊ-ն լուրջ գործընթացներով է զբաղված
Ուղիղ. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը
31 դեպքով կազմվել են ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություններ. ՊԵԿ
ԱՄՆ դեսպանն այցելեց Շուշի. Վաշինգտոնն ընդունու՞մ է Ալիեւի «նոր իրողությունները»
«Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կրում է խաղաղ բնույթ». ՆԳՆ
Կիրանց բնակավայրից 1800 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ
Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ հանցավոր ոտնձգության կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ
11:20
YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը
Դեղատան փողոցում տուն է այրվել
Ուղիղ. խորհրդարանական ճեպազրույցներ
10:50
Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ
10:40
Նավթի գները նվազել են- 06-05-24
Փրկարարները մանկապարտեզի նկուղից 240 տոննա ջուր են հեռացրել

Սխալ կամ կեղծ հետք Հայաստանի համար

Հայ-ադրբեջանական շփման գծում վերջին օրերին լարվածության աճի հերթական բռնկումը հիմնականում կապվում է կամ փորձ է արվում կապել ռուս-թուրքական լարվածության հետ՝ այն հիմնավորմամբ, որ Թուրքիան այդպիսով Ադրբեջանին Ղարաբաղի ուղղությամբ մղում է ագրեսիայի:

Այստեղ շատ մեծ է այդ մեկնաբանություններին տրվելու գայթակղությունը, առավել ևս, որ հայությունը բաց չի թողնում թուրքերին հայհոյելու և ոչ մի առիթ: Սակայն ստեղծված իրավիճակում և ընդհանրապես առկա մթնոլորտում հայությանը ոչ թե թուրքերին հայհոյելու հերթական առիթներ են պետք, «զգոնություն» է պետք նմանօրինակ առիթները բաց չթողնելու համար, այլ պետք է սթափություն, շրջահայացություն, որևէ մարտահրավեր կամ երևույթն առավելագույնս բազմակողմանի և սառը դիտարկելու, էմոցիաներից, պատմական գայթակղություններից զերծ մնալու համար, որովհետև հնարավորինս սթափ և համակողմանի գնահատականից է կախված Հայաստանի անվտանգությունը, Հայաստանի սահմանը պահող զինծառայողների կյանքը, որոնցից յուրաքանչյուրը անգնահատելի թանկ արժեք է մեր բոլորի համար:

Եվ այսպես, երբ մենք դիտարկում ենք իրավիճակն այն համատեքստում, որ ռուս-թուրքական լարման հետևանքով Թուրքիան է Ադրբեջանին հրահրում սադրանքների: Արդյոք հիշո՞ւմ ենք այն, որ Ադրբեջանը իր նմանօրինակ մարտավարությունը կիրառում է արդեն ավելի քան երկու տարի՝ դիմելով սահմանային սադրանքների, լոկալ բախումների, դիվերսիաների և աստիճանաբար ուժգնացնելով կրակի ինտենսիվությունն ու սպառազինությունների ծավալները: Մինչդեռ ռուս-թուրքական հարաբերությունները լարվել են ընդամենը ռուսական օդանավի խոցումից հետո կամ, առավելագույնը, ՌԴ սիրիական ռազմարշավից հետո, որն ունի ընդամենը մեկ-երկու ամսի պատմություն: Իսկ մինչ այդ, անցնող երկու տարվա ընթացքում, ռուս-թուրքական հարաբերությունները բնութագրվում էին ամենաջերմ երանգներով, և Մոսկվան ու Անկարան միմյանց գրեթե սեր էին խոստովանում, նույնիսկ այնքան, որ անգամ Ալիևը կարող էր սկսել խանդել: Եվ ռուս-թուրքական այդ սիրո ողջ ընթացքում սահմանային լարվածությունը, ադրբեջանական սադրանքներն ու ոտնձգությունները եղել են, ընդ որում՝ հարաճուն կարգով: Եվ հետևաբար հարց է առաջանում՝ արդյոք հիմնավո՞ր է այն, որ Բաքուն թուրքական հրահրմամբ է ներկայումս լարում իրավիճակը, որովհետև Թուրքիան էլ ՌԴ հետ լարված հարաբերության և հակադրության մեջ է: Եվ արդյոք գնալով սխալ եզրահանգման, սխալ պատճառահետևանքային կապի ճանապարհով, Հայաստանը իր անվտանգությունն ամրացնելու, հայ զինծառայողների կյանքի անվտանգությունը բարձրացնելու փոխարեն չի՞ հայտնվի որևէ մի ծուղակում, երբ կեղծ վտանգի հետևից գնալով՝ բաց կթողնվի իրականը:

Ահա առանցքային մի հարց, որ ներկայումս պետք է հուզի հայկական կողմին, և որի վերաբերյալ պատասխանները համակողմանիորեն պարզելու համար պետք է գործադրվեն իրապես պրոֆեսիոնալ ջանքեր՝ դիտարկելով տարածաշրջանային և աշխարհաքաղաքական պատկերը հնարավոր մանրամասնությամբ:

Վերջին հաշվով, նույնքան պարզ հարց է առաջանում, թե ինչո՞ւ ռուսական արձագանքը ադրբեջանական սադրանքներին, ըստ էության, չի տարբերվում նախորդ արձագանքներից, եթե այդ սադրանքներն այս անգամ պայմանավորված են իբրև թե ռուս-թուրքական լարվածությամբ և Անկարայի հրահրումով: Ինչո՞ւ, ուրեմն, Մոսկվան չի փոխում իր վերաբերմունքը ադրբեջանական սադրանքների հանդեպ, եթե դրանք ՌԴ դեմ հրահրում է Թուրքիան:

Ռուսաստանը ադրբեջանական հերթական սադրանքների պարագայում շարունակում է կրավորական դիրքը, որը բացարձակապես չի կարող համապատասխանել Հայաստանի հանդեպ դաշնակցային պարտավորություններին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում