Tuesday, 07 05 2024
Եթե հանրության կեսից ավելին աջակցի այս շարժմանը, իմ համոզմամբ, արտահերթ ընտրություններն են ճանապարհը
«Ճանապարհը հեշտ չէ». աշխատանքի բաժանում է արվել. «Հրապարակ»
Փաշինյանն այսօր կմիանա արշավին. Նա հրահանգել է թափով աշխատել սոցցանցերում. «Հրապարակ»
Ագրարային համալսարանն ունի 340 մլն դրամի պարտավորություն գույքային գծով. «Հրապարակ»
Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան. «Ժողովուրդ»
Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու. «Հրապարակ»
Ռուսաստանի միջուկային «ազդակը». Փարիզը եւ Պեկինը ուժի «սուվերեն բեւեռ» կստեղծե՞ն
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
00:58
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Ժիրայր Ոսկանյանի դեմ Միկա Բադալյանի բռնարարքը տիրաժավորվում է և ոչ՝ դատապարտվում
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին

Երբ իշխանությունը կհայտարարի հացադուլ ու կկարի բերանը

ՀՀԿ-ական Մանվել Բադեյանը հայտարարել է, որ անձամբ է լսել, թե ինչպես է հանրաքվեից առաջ Սերժ Սարգսյանը Գեղարքունիքի ակտիվի հետ հանդիպմանը հայտարարել, որ յուրաքանչյուր ընտրակեղծարարի դիտարկելու է որպես անձնական թշնամի: Ըստ այդմ էլ Բադեյանը եզրակացնում է, որ իշխանությունը բացահայտելու է և պատժի ընտրակեղծարարներին:

Ինչպես հայտնի է, ոչ միայն Բադեյանի, այլև ամբողջ հանրապետության առաջ Սերժ Սարգսյանն անձամբ էր հայտարարել, որ Սահմանադրության փոփոխության դեպքում չի լինելու վարչապետ, որ ընդհանրապես կարծում է, որ նույն անձը երկրորդ անգամ չպետք է զբաղեցնի երկրի ղեկավարի պաշտոնը: Բայց հետո Սերժ Սարգսյանը, էլի անձամբ, հանրաքվեի քվեարկության շեմին հայտարարեց, որ իր ծրագրերը կախված են 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքից, և դրանից հետո միայն մանրամասն կասի, թե ինչ է պատրաստվում անել: Այնպես որ այն, որ Սերժ Սարգսյանն անձամբ մի բան է հայտարարել, դա դեռ ոչ մի երաշխիք չէ, որ նա անձամբ լիովին այլ բան չի հայտարարի կամ անի որոշ ժամանակ անց:

Եվ ուրեմն, ընտրակեղծարարներին բացահայտելու կամ պատժելու վերաբերյալ դատողությունները հեքիաթի ժանրից են և լավագույն դեպքում կարող են լինել ցուցադրական ակցիաներ: Ըստ որում՝ խնդիրն այստեղ շատ ավելի խորն է, քան անձնական մոտեցումները:

Ընտրակեղծարարությունը Հայաստանում համակարգ է, համակարգային օրգանիզմի մի մաս: Ընտրակեղծարարությունն արյան շրջանառության պես մի բան է իշխող համակարգի համար, որը եթե չի կատարվում, համակարգը կարող է փայտանալ, անզգայանալ, մահանալ:

Ասել, թե իշխանությունը պայքարելու է, բացահայտելու և պատժելու է ընտրակեղծարարությանը, մոտավորապես նույնն է, երբ մենք ասենք, որ հաց ենք ուտելու, բայց առանց բերանի: Ինչպե՞ս կարող է մարդը հաց ուտել առանց բերանի, եթե կառուցվածքն է այնպես, որ հաց պետք է ուտի բերանով:

Նույն կերպ, ինչպե՞ս կարող է Հայաստանի իշխող համակարգը գոյություն ունենալ առանց ընտրախախտման, առանց ընտրակեղծիքի: Հետևաբար, ընտրակեղծիքի դեմ պայքարն իշխանության համար հավասարազոր է հացադուլի պես ինչ-որ բանի: Հայտարարել, թե բացահայտելու են ընտրակեղծարարներին ու պատժելու, իշխանության համար հավասարազոր է հայտարարել հացադուլի մասին, այն էլ՝ բերանը կարելով: Եվ որպեսզի գնահատենք, թե ինչքանով են հավաստի, ինչքանով կարող են հավաստի լինել ընտրակեղծարարներին բացահայտելու և պատժելու մասին հայտարարությունները, պետք է ուղղակի պատկերացնենք հենց դա՝ իշխանությունը հացադուլ է հայտարարել և կարել է բերանը:

Եթե որևէ մեկը պատկերացնում է այդպիսի բան, եթե գոնե մշուշոտ, աղոտ այդպիսի պատկեր գալիս է նրա երևակայական հայացքի առաջ, ապա կնշանակի, որ այդ մարդը կարող է նաև լիովին ակնկալել ընտրակեղծարարների բացահայտում, պատասխանատվություն օրենքի առաջ:

Առանց չափազանցության՝ հենց դա է չափանիշը պարզելու, թե ինչպիսին է ներկայիս իշխող համակարգի պայմաններում ընտրակեղծարարության դեմ պայքարի իրական հավանականությունը:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում