Իսլանդիայում այսօր կանցկացվեն համընդհանուր ընտրություններ աշխարհի ամենահին խորհրդարանում: Ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը, սպասվում է, որ ընտրություններին կմասնակցի 15 կուսակցություն:
Սոցիալ-դեմոկրատները երկրի կառավարման ղեկն իրենց ձեռքը վերցրեցին ավելի քան 4 տարի առաջ՝ բանկային համակարգի փլուզման հետևանքով տնտեսության տապալումից հետո:
Հարցումների համաձայն՝ ընտրարշավի ֆավորիտները երկու կուսակցություններ են, որոնք գտնվել են մինչճգնաժամային կառավարությունում: Երկուսն էլ հանդես են գալիս Իսլանդիայի՝ ԵՄ-ին միավորվելու դեմ:











































