ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, անդրադառնալով դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ընթացքում տեղ գտած ընտրակեղծիքներին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ կա հատուկ հանձնարարություն, որ ոչ մի բողոք չի կոծկվելու, և դատախազությունն արդեն ուղարկել է համապատասխան գրություններ պատկան մարմիններին: Նա նաև նշեց, որ իրեն զարմանք է պատճառել այն, որ երկրորդ նախագահի գրասենյակը տարածել է հայտարարություն, որտեղ կասկածի տակ է դրված ամբողջ հանրաքվեի լեգիտիմությունը:
ՀՀԿ-ական պատգամավորը հավաստիացրեց, որ դեռևս չի քննարկվում որևէ քաղաքական ուժի հետ կոալիցիա կազմելու հարցը:
Վ. Բաղդասարյանը կոչ արեց ընդդիմությանը միավորվել և համատեղ ուժերով աշխատել նոր օրենսդրական փաթեթների վրա:
Մանրամասները՝ տեսանյութում: