«Միլան»-ի դարպասապահ Կրիստիան Աբիատին ցանկանում է լքել ակումբը:
Ինչպես տեղեկացնում է «TMW»-ը, «Պիզա»-ի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն ցանկանում է իր նախկին թիմակցին տեսնել իր ակումբում:
38-ամյա դարպասապահը խաղալու հնարավորություն չի ստանում «Միլան»-ի կազմում: Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 1 գավաթային հանդիպման:
Այս պայմաններում Ջենարո Գատուզոն ցանկանում է հնարավորություն տալ դարպասապահին կարիերայի մայրամուտը պահեստայինների նստարանին չանցկացնելու համար:









































