«Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն գոհ է թիմի հարձակվող Լիոնել Մեսսիի մարզավիճակից:
«Երկրպագուները կարող են հանգիստ լինել: Մեսսին գերազանց մարզավիճակում է: Ինչ վերաբերում է Ալվեսին, ապա Դանիի խաղն ինձ չի զարմացնում:
Նա այն ֆուտբոլիստներից է, ում սկսում ես հարգել, երբ ամեն օր տեսնում ես մարզումների ժամանակ նրա աշխատանքը:
Դանին պրոֆեսիոնալ է և ջանք չի խնայում: Նա օժտված է բոլոր որակներով՝ բարձրակարգ խաղ ցուցադրելու համար»,- Marca-ն մեջբերում է Լուիս Էնրիկեի խոսքերը:







































