Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն սպորտի նախարարի պաշտոնում նշանակել է Ալեխանդրա Բենիթեզին: Վերջինս սուսերամարտի վարպետ է: Ոչ վաղ անցյալում նա եղել է Հարավային Ամերիկայում անցկացված մի շարք մրցույթների հաղթող, Օլիմպիական խաղերի հաղթող:
Մադուրոն նրա նշանակումը բացատրել է նրանով, որ անհրաժեշտ է թարմացնել երկրի քաղաքականությունը: Այս մասին հայտնում է Vesti-ն:
Մամուլում սենսացիա են դարձել նոր նախարարի լուսանկարները: Բանն այն է, որ Բենիթեզը մի քանի տարի առաջ մասնակցել է մերկ ֆոտոսեսիայի: Նա եղել է միայն սուսերամարտի դիմակով: