Անտոնիո Բանդերասն ու Մելանի Գրիֆիթը պաշտոնապես ամուսնալուծվել են:
Անտոնիոն և Մելանին կիսել են եկամուտները: Որպես սեփականություն` Գրիֆիթին բաժին է հասել Ասպենայում գտնվող տունը: Ամուսինները վաճառել են Լոս Անջելեսում գտնվող առանձնատունը, իսկ միջոցները` կիսել: Մելանին նաև ստացել է Պիկասոյի «Նկարիչն ու նրա բնորդուհին» նկարը, իսկ Անտոնիոն` այդ նույն վարպետի մատիտով նկարը: Դերասանը համաձայնել է նախկին կնոջը վճարել ամսական 65 000 դոլար:









































