Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ Վաշինգտոնն ու Էր-Ռիադն իրեն դրդում են ահաբեկիչների հետ բանակցությունների, հաղորդում է EFE-ն:
Նրա խոսքերով` ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիայի իշխանությունները «ցանկանում են, որ Դամասկոսը բանակցություններ վարի ահաբեկիչների հետ»:
Ասադը հավելել է, որ «պատրաստ է բանակցություններ վարել ընդդիմության հետ, բայց ամեն ինչ կախված է այն բանից, թե կոնկրետ ում պետք է ընդդիմություն համարել»:











































