Ուրբաթ օրը` դեկտեմբերի 11-ին` ժամը 14:00-ին, «Aray»-ի` Գարեգին Նժդեհի 25/3-ում գտնվող խանութ սրահում կկայանա LG տեխնիկայի շնորհանդես: Միջոցառման ժամանակ կներկայացվեն վերջին սերնդի բազմաֆունկցիոնալ լվացքի մեքենաներ և սենսորային, անլար փոշեկուլներ: Շնորհանդեսին ներկա կգտնվեն LG էլեկտրոնիքսի կենցաղային տեխնիկայի ապրանքների մենեջեր Տաջան Քիմը և «Aray»-ի գործադիր տնօրեն Վիլսոն Մելիքջանյանը:
LG-ի նոր, 40%-ով ավելի էներգաարդյունավետ, Titan 2.0 լվացքի մեքենաները հագեցած են ժամանակակից խելացի հատկանիշներով և DirectDrive առանց գոտու շարժիչով, որն էապես բարելավում է լվանալու որակը, նվազեցնում թրթռոցը և աղմուկը: Titan2.0-ն ունի նոր էկոհիբրիդ տեխնոլոգիա, ինչը ենթադրում է ստանդարտ չորացման ռեժիմ և էկոչորացման ռեժիմ: Այս տեխնոլոգիան տալիս է ջրի տնտեսման հնարավորություն. լվանալու յուրաքանչյուր ցիկլի համար 22 լիտր: Լվացքի մեքենան հնարավոր է կառավարել նաև սմարթֆոնի միջոցով, ինչը մեքենային լրացուցիչ գործառույթներ է շնորհում, և դրա օգտագործումը շատ ավելի հարմար և հաճելի դարձնում:
LG-ի անլար և ազատ կառավարման համակարգով հագեցած Cordzero փոշեկուլներն ունեն փոշին սեղմելու համակարգ և աշխատում են մարտկոցներով մինչև 100 րոպե: Cordzero մոդելների աշխատանքի ընթացքը շատ ավելի հարմարավետ է դառնում հատուկ սենսորի շնորհիվ, քանի որ սենսորը զգում է մարդուն և հետևում նրան մեկ մետր հեռավորության վրա: Բացի այդ, դրանք համալրված են նորագույն տեսակի «Սմարտ ինվերտեր շարժիչով», որի չափը կրճատված է 28%-ով, քաշը՝ 22%-ով, իսկ արդյունավետությունը ավելացած է 13% -ով: Շարժիչն ունի 10 տարվա երաշխիք, և նրա կենսական ցիկլը կազմում է 1000 ժամ:
LG-ն հետագայում ևս կշարունակի Հայաստանում ներկայացնել նորարարական արտադրանք և բարելավել սպառողի կյանքի ոճը բացառապես խելացի տեխնոլոգիաներով:











































