Երեկ Օսլոյի Քաղաքային դահլիճում տեղի է ունեցել 2015թ. խաղաղության Նոբելյան մրցանակաբաշխության արարողությունը՝ հայտնում է buro247.ru-ն:
Դահլիճում հրավիրվածների թվում են եղել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ը և նրա կինը՝ թագուհի Սոնյան, Նորվեգիայի կառավարության և խորհրդարանի անդամներ, միջազգային հյուրեր, դիվանագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մրցանակակիրների պատվիրակության անդամները:
Նոբելյան մեդալը և դիպլոմը հանձնվել են «Թունիսում ազգային երկխոսության քառյակ» կազմակերպությանը՝ 2011 թվականի հեղափոխությունից հետո Թունիսում պլյուրալիստական ժողովրդավարության ստեղծման հարցում կազմակերպության ունեցած դերակատարման համար։
Այս տարվա մրցանակակրի անունը Նորվեգիայի Նոբելյան կոմիտեն հրապարակել է հոկտեմբերի սկզբին:
Կազմակերպությունը ստեղծվել է 2013 թվականին, երբ ժողովրդավարացման գործընթացները հայտնվել էին սպառնալիքի տակ՝ կապված քաղաքական սպանությունների ալիքի ու սոցիալական ելույթների հետ։
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()










































