Politeka.net-ի փոխանցմամբ՝ Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին ժամանել է Ազգային հակակոռուպցիոն բյուրո՝ խնդրելով ստուգել իր նկատմամբ մեղադրանքը.
«Ես եկել եմ առաջարկելու ստուգել իմ հանդեպ այն մեղադրանքները, որոնք հնչեցրել են վարչապետի մերձակա համախոհները։ Երեկ (տնտեսական քաղաքականության հարցերով) հանձնաժողովի նախագահ Անդրեյ Իվանչուկը, ով մոտ է կանգնած Յացենյուկին, իրեն թույլ է տվել իր կոմիտեում որոշակի բառեր ասել իմ հասցեին. նա հանդիսանում է այն խմբի ներկայացուցիչը, որը կոռուպցիայի խորհրդանիշ է»։
Դրա հետ կապված՝ Սաակաշվիլին խնդրել է Ազգային հակակոռուպցիոն բյուրոյին ստուգել իր հասցեին բոլոր մեղադրանքները, ինչպես նաև ստուգել նրանց գործունեությունը, որոնք նման մեղադրանքներ են հնչեցրել. «Ես ցանկանում եմ, որ ստուգվեն ինձ ուղղված նրա ու մյուսների մեղադրանքները, իսկ հետո ստուգեն հենց նրանց»։











































