Սաուդյան Արաբիան կշարունակի ձգտել «իշխանությունից (Սիրիայի նախագահ Բաշար) Ասադի հեռացմանը»: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին Էր-Ռիադում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է թագավորության ԱԳՆ ղեկավար Ադել ալ-Ջուբեյրը:
«Կա՛մ Սիրիայում ձեռք կբերվի քաղաքական կարգավորում բանակցությունների ճանապարհով, և Ասադը կլքի իր պաշտոնը, կա՛մ հակամարտությունը կշարունակվի, և այդ նպատակը ձեռք կբերվի ռազմական ճանապարհով»,- ասել է ալ-Ջուբեյրը: Միաժամանակ նա նշել է, որ թագավորությունը «հավատարիմ է զինված ընդդիմությանն աջակցելու իր պարտավորություններին»:
Ալ-Ջուբեյրը նշել է, որ «Էր-Ռիադում սիրիական ընդդիմության համաժողովի նպատակը նրա շարքերը համախմբելն է»: Նրա խոսքով՝ «ընդդիմադիրները պետք համախմբվեն, որ նույն ձայնով խոսեն»:
Սաուդցի նախարարը մամլո ասուլիսում ելույթ է ունեցել Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի 36-րդ գագաթնաժողովի արդյունքներով: Դրա մասնակիցները արտահայտվել են «հօգուտ քաղաքական կարգավորման՝ Սիրիայում Ժնևյան կոմյունիկեի հիման վրա»:





































