Tuesday, 28 05 2024
Իսկ հագուստի արտադրությունն ազդո՞ւմ է կլիմայի փոփոխման վրա․ 12-րդ Արևորդին անդրադարձել է ամենաբարդ խնդիրներին
Վրաստանի խորհրդարանը չեղարկել է նախագահի վետոն
Ընկերոջ երեխայի մկրտության խնջույքը շարունակվել է հայհոյանքներով և կրակոցներով
«Եվրոպական ապագա՞, թե՞ ռուսական ստրկություն՝ մենք ենք որոշում»․ Վրաստանի նախագահ
«Հայաստանը ձեռք բերեց նոր բարեկամներ և չխուսափեց հակառակորդներից»․ ՀՀ նախագահ
Թուրքիան լայնածավալ զորավարժություններ է անցկացնում
Հունաստանը Հայաստանին աջակցելու պատրաստակամություն է հայտնել հեղեղումների հետևանքները հաղթահարելու հարցում
Կաթողիկոսի քաղաքական ուղերձը՝ քառորդդարյա անդրդվելի լռությունից հետո
Կայծակնահարության դեպք՝ Գեղարքունիքի մարզում, կա զոհ
Մ-6 միջպետական ճանապարհի՝ Հաղպատի խաչմերուկ հատվածը նորոգվում է
Եկեղեցին կա՛մ իր ֆունկցիաներին պիտի վերադառնա, կա՛մ այս լրջագույն խնդրին պիտի լուծում տրվի
23:00
Հռոմի պապը ներողություն է խնդրել հոմոֆոբ արտահայտությունների համար
Քաղաքապետարանի աշխատանքից դժգոհ կապանցին հրդեհել է քաղաքապետի ավտոմեքենան
ԵՄ դիտորդներն ու Ռումինիայի դեսպանն այցելել են Սյունիք
Բլինքենի ուղերձի «վրիպակը». ի՞նչ է ակնարկում Վաշինգտոնը
Պետությունը զավթած ուժերն այսօր իրենց համարում են լեգիտիմ. անպատիժ մնալու հետևանքներն են
Ռուսահայ օլիգարխիան աջակցում է այս շարժմանը. նրանց համաժողովը դիրքորոշում ձևավորելու նպատակով էր
Սահմանազատման ու սահմանագծման գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հիմնական ուղղություններից է․ Գալուզին
Ռուսական Առաջին ալիքի սփռումը Հայաստանի հանրային մուլտիպլեքսում դադարեցվել է պարտքի պատճառով
Չինաստանի ԱԳՆ-ն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին՝ ջրհեղեղի հետևանքները հաղթահարելու հարցում
Կիպրոսի ԱԳ նախարարությունը ցավակցել է Հայաստանում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի ընտանիքներին
ՆԱՏՕ-ում պետք է իրենց հաշիվ տան, թե ինչի հետ են խաղում. Պուտին
Կապանի ու Ստեփանակերտի «քույր» հյուպատոսությունները
Սուրեն Պապիկյանը Բելգիայի փոխվարչապետի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորությունը
Հայաստանը պարտավոր է խեղդել թուրքական սիմվոլիզմը. դրա ետևում ռուսական գաղութատիրությունն է
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հրաժարվել Ուկրաինայի հարցով բանակցություններից
15-ամյա դեռահասին ծեծել են նրա 5 հասակակիցները
ՀՀ-ում Բելգիայի Թագավորության դեսպանը շնորհավորել է Հանրապետության տոնի առթիվ
Էստոնիայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին Հանրապետության օրվա առթիվ
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Եթովպիային Ազգային օրվա կապակցությամբ

Չի կարող լինել ցեղասպանություն, եթե առաջին հերթին չի վերացվել այդ ազգի մշակույթը

Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց, որ ԵՀՄՖ-ն 2013 թվականը հայտարարել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման պայքարի տարի, և այդ ուղղությամբ աշխատանքները սկսվել են դեռևս հունվարից:

Ա. Գրիգորյանը ներկայացրեց իր դստեր հեղինակած «Մշակութային ցեղասպանություն» գիրքը և կարծիք հատնեց, որ չի կարող լինել ցեղասպանություն, եթե առաջնահերթ չվերացվի այդ ազգի մշակույթը. «Այս գրքի մեջ հիանալի է ներկայացված Ջուղայի խաչքարերի առանձնահատուկ լինելը: Ես չգիտեի, որ դրանք ունեն այսպիսի նշանակություն։ Եռաչափ խաչքարերը պատրաստվել են Ջուղայի արվեստագործների կողմից, և իմ կարծիքով դրանց վերացումն ավելին է, քան սովորական հանցագործությունը:

Բոլոր տեսակի ցեղասպանությունները սկսում և ավարտվում են մշակութային ցեղասպանության միջոցով. եթե կատարվի ցեղասպանություն և մշակույթը չվերցնես, անընդհատ էթնիկ խումբը ապրելու է և ապացուցի, որ ապրել է այդ հողի վրա»,- ասաց նա:

Ա. Գրիգորյանը նաև նշեց, որ Սլովակիան առաջին և միակ երկիրն է, որն ընդունել է Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք, իսկ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երբեք այդ մասին չի հիշատակում. «Ասեմ՝ թուրքերը իրենց համար ճիշտ ճանապարհ են ընտրել և չեն խոսում այդ օրենքի մասին, իսկ Ադրբեջանը հիմարաբար պայքարում է այդ օրենքի դեմ և օգնում մեզ։ Նա ֆանտաստիկ օգնեց մեզ, երբ թույլ չտվեց, որ հայ-թուրքական արձանագրությունները ստորագրվեն:

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ոչ միայն ոչ մի տեղ Ֆրանսիայում ընդունվելիք այդ օրենքի նախագծի և թուրքական կողմից ճնշումների մասին չի խոսում, այլ նաև Սլովակիայի։ Եվ դուրս է գալիս, որ Սլովակիան շատ ավելի է անում Հայաստնի համար, քան նա: Մենք անընդհատ մեր ելույթներում հարցով դիմում ենք Է. Նալբանդյանին՝ նա Հայ դատի կո՞ղմ է աշխատում, թե Հայ դատի՝ դեմ, մեր ազգի պատմությա՞ն կողմ է, թե» հանուն իր որոշակի շահերի է գործում»:

Բանախոսն անդրադարձավ նաև մեկ այլ խնդրի՝ իրենց կողմից նախաձեռնած՝ Հայաստանում պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիայի ստեղծմանը, և նշեց, որ իրենց այդ նախագիծը չի իրագործվել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի պատճառով. «Մեզ մերժեցին, հետո պարզվեց, որ նա իր նախագահությամբ է նման բան ստեղծել։ Արդարադատության նախարարությունն առաջարկեց մեզ այլ անվանմամբ ստեղծել, ասենք՝ Հայկական ֆուտբոլային ասոցիացիա, բայց Նեմեց Ռուբոյի «շնորհիվ» դա էլ չկարողացանք իրագործել, որովհետև ԱՆ-ի միջոցով նա դա էլ կասեցրեց»:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում