Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուին զարմացրել է թիմի երկրպագուները վարքը, ովքեր «Մալմյո»-ի դեմ խաղից առաջ սուլոցներ են հասցեագրել գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսին:
«Ինձ համար դա անսպասելի էր: Չգիտեմ, թե ինչ է պատահել, ինչն է խնդիրը: Եթե երկրպագուները ցանկանում են, իհարկե, կարող են արտահայտել իրենց բողոքը:
Սակայն Բենիտեսը դեռ հարմարվում է «Ռեալ»-ում: Նրան ժամանակ է հարկավոր: Կարծում եմ՝ մարզիչը վատ չի կատարում իր պարտականությունները»,- AS-ը մեջբերում է պորտուգալացի ֆուտբոլիստի խոսքերը:









































