Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ ղեկավարությունը հավանության է արժանացրել Թուրքիային «խելացի ռումբեր» վաճառելը՝ համարելով, որ դա չի հակասում ԱՄՆ ազգային շահերին։
Խոսքը ինքնաթիռներից նետելու «խելացի ռումբերի» մասին է։ ԱՄՆ-ը պլանավորում է Թուրքիային վաճառել 1000 «խելացի ռումբ», որոնք պետք է հատկացվեն երկու խմբաքանակով։ Հաղորդվում է, որ այդ ռումբերը կմեծացնեն ՆԱՏՕ-ի գծով ԱՄՆ դաշնակից Թուրքիայի պաշտպանունակությունը։









































