Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ կցանկանար անձամբ ցույց տալ միլիարդատեր Դոնալդ Թրամփին Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի ոստիկանների աշխատանքը՝ գրում է The Guardian-ը:
ԱՄՆ նախագահի թեկնածու Թրամփը մինչ այդ հայտարարել էր, որ Լոնդոնի ոստիկանները վախենում են որոշ շրջաններ այցելել արմատականների պատճառով: Ջոնսոնի խոսքերով՝ այդ մասին խոսելն ուղղակի անհեթեթ է, որովհետև քաղաքը խոսում է 300 լեզվով և պատմականորեն բազմազան է:
«Հանցավորությունը հակված չէ նվազել ինչպես Լոնդոնում, այնպես էլ Նյու Յորքում: Եվ միակ պատճառը, որի համար ես չէի այցելի Նյու Յորքի որոշ շրջաններ, Դոնալդ Թարմփին հանդիպելու իրական վտանգն է»,- ասել է Ջոնսոնը:










































