Ըստ արևմտյան ԶԼՄ-ների` 40-ամյա Շարլիզ Թերոնն ու 55-ամյա Շոն Փենը, որոնք բաժանվել են 2015-ի հունիսին, նորից միասին ժամանակ են անցկացնում: Դերասանուհին չի կարողանում մոռանալ նախկին սիրեցյալին և պատրաստ է նրան երկրորդ շանսը տալ:
Նշվում է, որ դերասանները սկսել են գաղտնի հանդիպել, քանի որ չեն կարողացել դիմակայել իրենց կրքին: «Սեռական ձգտումը միշտ նրանց հարաբերություններում կապող օղակ է եղել: Այժմ նրանք գաղտնի հանդիպում են հյուրանոցներում, սակայն դեռ չեն ցանկանում պաշտոնապես վերսկսել իրենց սիրավեպը»,- ասել է ինսայդերը:
Նրա խոսքերով` Շարլիզը դեռևս չի վստահում Շոնին և վստահ չէ, որ կկարողանա նրա հետ լուրջ ու երկարատև հարաբերություններ կառուցել, սակայն դերասանուհին շատ է կարոտում նախկին զուգընկերոջը:









































