Tuesday, 07 05 2024
ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է դպրոցների ավարտական քննությունների օրերը
Պուտինը նոր նախագահական ժամկետում առաջին այցը կկատարի Չինաստան
18:50
Բրազիլիայի ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 83-ի
Իսրայելը փորձում է հարկադրել ՀԱՄԱՍ-ին գնալ գործարքի
Տապալված ծառեր և ջրածածկ տներ. անբարենպաստ եղանակը խնդիրներ է ստեղծել Թբիլիսիում
Փաշինյանի հիմնական մեսիջը
18:20
Համաշխարհային աստղերն իրենց յուրօրինակ զգեստներով փայլել են «Met Gala 2024» միջոցառմանը
Պուտինի երդմնակալությանը մասնակցելու հրավեր չեմ ստացել, Էրդողանից՝ ստացել էի. Փաշինյան
18:10
Կոլումբիայի համալսարանում 108-րդ անգամ հայտարարել են Պուլիցերյան մրցանակի դափնեկիրներին
Ալիեւի արեւելաեվրոպական «ձգտումներն» ու Հայաստանի դիվանագիտական առաջադրանքը
17:50
ԱՄՆ դեսպանը մեկնել է Ռուսաստանից
17:40
Չինաստանի հետ կապված հաքերները կոտրել են ՄԹ ՊՆ տվյալների բազան
Մեհրաբյան online
17:30
Լիտվայում սկսվել է նախագահական ընտրությունների և հանրաքվեի վաղաժամկետ քվեարկությունը
Մենք գիտենք ՀՀ-ում գործակալական ցանցերի մասին. Փաշինյան
17:20
Չինաստանում հիվանդանոցի վրա հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև համաձայնագրի նախագիծը ենթադրում է բոլոր պատանդների ազատ արձակում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ի՞նչ, տաճարը հաղթելու է փողոցին, սրճարանները փակելու ենք մոմի վաճառքի կետ ենք բացելո՞ւ
16:50
Նոր օրենքը կվտանգի Վրաստանի եվրոատլանտյան ուղին. Միլլեր
Կառավարության նիստը տեղի կունենա վաղը
16:40
Լեհաստանում գաղտնալսման սարքեր են հայտնաբերել շենքում, որտեղ տեղի է ունենալու կառավարության նիստ
Գործընթացը «բեկեցինք». հետո՞
Այս պահի դրությամբ լրիվ դրական է՝ ի շահ մեզ. Կիրանցի վարչական ղեկավար
Բաքվի հետ մինչև նոյեմբեր պատրաստ եմ պայմանագիր կնքել հայտնի սկզբունքների շրջանակներում
16:24
Մակրոնը և Սի Ծինփինն անկախ պաղեստինյան պետության ստեղծման կոչ են արել
Հույս ունեմ՝ Ալմաթիի հանդիպումը վերջինը կլինի. նախկին ԽՍՀՄ որևէ երկրում չպետք է բանակցել
16:12
«ԱՄՆ-ն զորքեր Ուկրաինա չի ուղարկելու». Միլլեր
Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին
16:08
FLYONE ARMENIA ավիաընկերության GULFSTREAM G-450 բիզնես դասի օդանավը Հայաստանում է

Հայաստանը պետք է դուրս գա ԵՏՄ-ից և շարունակի իր եվրաինտեգրման կասեցված ընթացքը

Հայաստանի եվրաինտեգրացման վերաթարմացող հեռանկարների շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ԱԺ անկախ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» նախաձեռնության անդամ Էդմոն Մարուքյանի հետ:

– Պարոն Մարուքյան, դեկտեմբերի 7-ին մեկնարկեց մեզ համար կարևոր մի գործընթաց. 2013թ. սեպտեմբերի 3-ի ճակատագրական որոշումից երկուսուկես տարի անց մենք փորձում ենք հանգել այն իրավիճակին, որ կար մինչ այդ: Ըստ Ձեզ՝ ներկայիս փոփոխված աշխարհաքաղաքական իրողություններում ինչպիսի՞ ակնկալիքներ կարող ենք ունենալ այս գործընթացից:

– Ի սկզբանե պարզ էր, որ Հայաստանի հետ ինչ-որ փաստաթուղթ պետք է ստորագրվի: Այսինքն՝ դեռևս այն ժամանակ, երբ Հայաստանը գնաց ԵՏՄ-ին միանալու ճանապարհով, հայտարարում էր, որ մենք կարող ենք համաձայնագրի քաղաքական մասը ստորագրել, սակայն ԵՄ-ն պատրաստ չէր, քանի որ նրանք որպես գործընկեր իրենց խաբված զգացին Հայաստանի կողմից: Ժամանակ անցավ, ուկրաինական դեպքերը տեղի ունեցան, և պարզ էր, որ մոտեցումները պետք է փոխվեն, որովհետև Հայաստանի և ԵՄ-ի միջև իրավապայմանագրային հենքը արդեն հնացած է, այսինքն՝ այն հարաբերությունները, որ մենք զարգացրել ենք այս տարիների ընթացքում, չեն համապատասխանում այն իրավական հենքին, որ ունենք, 96 թվականից այս կողմ այն չի թարմացվել: Նախատեսվում էր, որ թարմացվի Ասոցացման համաձայնագրով ու Խոր և համապարփակ առևտրի համաձայնագրով, որը Ասոցացման համաձայնագրի մի մասն էր: Հիմա Հայաստանի հետ ստորագրվելու է Շրջանակային պայմանագիր, որպեսզի նախ պահպանվի այն, ինչ ունեցել ենք, արձանագրվեն Հայաստան-ԵՄ հարաբերությունները, և համագործակցություն է նախատեսվում նախանշված որոշակի ոլորտներում, որոնք քաղաքական մասում են ներառված՝ կոռուպցիայի դեմ պայքար, ՄԻՊ ինստիտուտների զարգացում, քաղաքացիական հասարակության, դատական համակարգի բարեփոխումներ, իսկ առևտրի և տնտեսության ոլորտներում չենք կարող համագործակցել, որովհետև մենք ԵՏՄ անդամ ենք: Դեռևս բանակցությունների մեկնարկն է տրվել, որը ասում են, որ կարող է տևել 1-2 տարի, ես կարծում եմ, որ կարելի է օգտվել մեր բանակցված փաթեթից, որ արդեն ունենք, հնարավորինս ավարտին հասցնել և ստորագրել:

Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության միասնական արտաքին քաղաքականության և պաշտպանության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա  Մոգերինին ևս երեկ նշեց, որ արդեն կա բավականին բանակցված աշխատանք և քիչ բան է մնում դրան համալրել: Այնուամենայնիվ, հաշվի առնելով աշխարհաքաղաքական նոր իրողությունները՝ արդյո՞ք ներկա փուլում ԵՄ-ն առավել մեծ շահագրգռվածություն կարող է ցուցաբերել Հայաստանի հետ հարաբերությունները վերաթարմացնելու ուղղությամբ:

– Ե՛վ ԵՄ-ն, և՛ Հայաստանը չեն ցանկանում կորցնել այն, ինչ ունեն. նկատի ունեմ այն համագործակցությունը և այն զարգացումները, որ մենք ունեցել ենք: Մինչ ԵՏՄ անդամակցությունը չորսուկես տարի բանակցություններ են ընթացել, և Մոգերինին ճիշտ է ասում, որ մենք ունենք այն հենքը, որի վրա կարող ենք արդեն նոր համաձայնագիրը կազմել: Պետք չէ մոռանալ, որ Ասոցացման համաձայնագիրը մինչև վերջ բանակցված և համաձայնեցված է կողմերի համար: Այն նամակում, որը Վիլնյուսի գագաթնաժողովի ժամանակ փոխանակվեց ԵՄ և ՀՀ նախագահների միջև, ասվում է, որ կողմերը կարող են ստորագրել, եթե հնարավորությունները թույլ տան: Իսկ ո՞րն է դա. եթե ժամանակին պայմանները փոխվեն, այսինքն՝ երբ որ Հայաստանը ԵՏՄ անդամ չլինի, այդ բանակցված փաստաթուղթը կարող է վավերացվել և դառնալ Հայաստանի և ԵՄ-ի միջև նոր հարաբերությունների հիմք: Այն, ինչ հիմա կա, չեմ կարծում, որ մեծ աշխարհաքաղաքական ինչ-որ զարգացումների կարող է բերել կամ անհանգստություն առաջացնել մեր գործընկերների, մասնավորապես ՌԴ-ի մոտ: Նաև հրապարակային ասվեց, որ ՌԴ-ն դեմ չէ, այսինքն՝ մեզ թույլ է տվել, ինչը, ես կարծում եմ, այնքան էլ գլուխ գովելու բան չէ, որ մենք, լինելով ինքնիշխան պետություն, նայում ենք ոչ թե մեր շահերի տեսանկյունից, այլ մեր ռազմավարական գործընկերոջ շահերի պրիզմայով:

Ես՝ որպես «Լուսավոր Հայաստան» նախաձեռնության ներկայացուցիչ, պետք է ասեմ, որ մենք ողջունում ենք այս նոր ձևաչափը: Բայց, մյուս կողմից, գտնում ենք, որ ՀՀ-ն՝ որպես պետություն, կարող է զարգանալ ԵՄ հետ խոր հարաբերությունների արդյունքում: Այսինքն՝ այն աուրան, որ Հայաստանում պետք է ձևավորեր Ասոցացման պայմանագիրը, մենք դա չենք կարող ձևավորել այս Շրջանակային պայմանագրով, որովհետև, ըստ էության, սա շատ ավելի թույլ, նվազ ոլորտների և նվազ մակարդակ ունեցող փաստաթուղթ է, քան Ասոցացման համաձայնագիրն էր: Մենք գտնում ենք, որ Հայաստանը պետք է դուրս գա ԵՏՄ-ից՝ միաժամանակ պահպանելով երկկողմ հարաբերությունները ՌԴ հետ, մյուս կողմից՝ ԱՊՀ երկրների հետ նույնպես (ԱՊՀ երկրների միջև կար ազատ առևտրի համաձայնագիր, մինչև ԵՏՄ անդամակցությունը), և շարունակի իր եվրաինտեգրման ընթացքը, որը կասեցվել է. սա է մեր տեսլականը և զարգացման ճանապարհը:

– Պարոն Մարուքյան, բայց ներկայիս իրողությունները հաշվի առնելով՝ որքանո՞վ է իրատեսական նման սցենարը: Հնարավոր համարո՞ւմ եք, որ, դուրս չգալով ԵՏՄ-ից, առաջիկայում հնարավոր լինի ինչ-ինչ առևտրային բաղադրիչներ ևս ներմուծել ԵՄ հետ կնքվող փաստաթղթում:

– Դա հնարավոր կլիներ, եթե մենք Ասոցացման համաձայնագիրը վավերացնեինք և դրանից հետո ազատ առևտրի հնարավորություններով շարունակեինք մեր հարաբերությունները զարգացնել եվրասիական տարածքի հետ: Բայց դրա հակառակը հնարավոր չէ, որովհետև ԵՏՄ-ն սահմանափակող միություն է, իսկ Խոր և համապարփակ առևտրի պայմանագիրը ազատ առևտրի պայմանագիր է: ԵՏՄ շահերը և մաքսային կարգավորումները այդ հնարավորությունը չեն տալիս: Արդեն լիիրավ անդամակցությունից մեկ տարի անց մենք կարող ենք արձանագրել, որ ունենք խոր տնտեսական ճգնաժամ, արտահանման ու ներմուծման հետ կապված լուրջ խնդիրներ, նաև տեղական արտադրանքի արտահանման պրոբլեմներ: Ամենաբարձր ամբիոններից ԵՏՄ ջատագովները պնդում էին, որ մեր կոնյակը կարտահանվի, հազարավոր շշերով կվաճառվի, մեր միրգը կարտահանվի: Մենք քանի գնում համոզվում ենք, որ Հայաստանի զարգացման համար շատ կարևոր է եվրաինտեգրման ընթացքը, ինչը մենք, ըստ էության, սկսել ենք անկախության հռչակագրի ընդունումից հետո:

– ԵՄ-ն որքա՞ն կարող է մեզ համար ցանկալի առաջարկներ անել՝ հաշվի առնելով որոշ իրողություններ, Հայաստանին չկորցնելու համար:

– Կարծում եմ՝ կստորագրվի Շրջանակային համաձայնագիրը, և կփորձեն պահպանել Հայաստանի հետ գործընկերային հարաբերությունները, ինչն ավելի շատ մեզ է անհրաժեշտ, քան ԵՄ-ին: Հայաստանում տպավորություն կա, որ ԵՄ-ն է գիշեր-ցերեկ պայքարում, ամեն բան անում, որ Հայաստանին չկորցնի, մինչդեռ այդպես չէ: ԵՄ-ն ասում է՝ մենք մեր դուռը չենք փակել ձեր առջև, դուք եք այլ ճանապարհով գնացել: Հիմա մենք ասում ենք՝ մենք ուզում ենք ձեզ հետ էլ հարաբերությունը չկորցնել: Ասում են՝ լավ, այդ հարցն էլ կքննարկենք: Այսինքն՝ այն մոտեցումը, որ կար ԵՏՄ անդամակցելուց առաջ, երբ ՌԴ կողմից տարբեր փորձագիտական և քաղաքական մակարդակներում ասվում էր, որ եթե մեզ հետ չլինեք, ձեզ համար վատ կլինի, հիմա չկա, կա այլ մոտեցում. ԵՄ-ն ասում է, եթե մեզ հետ լինեք, ձեզ համար լավ կլինի: Սրանք արժեհամակարգային առումով ևս տարբեր մոտեցումներ են: Չէի ցանկանա ԵՄ հետ համագործակցությունը հակադրել Ռուսաստանի հետ մեր համագործակցությանը: Պետք չէ մոռանալ, որ ուկրաինական ճգնաժամից առաջ Ռուսաստանը ԵՄ հետ ուներ հարաբերությունների շատ բարձր մակարդակ: Ռուսաստանին օգուտ է, որ Հարավային Կովկասում իր ռազմավարական գործընկերը լինի զարգացած երկիր: Իսկ եթե օգուտ չէ, այստեղ հարց է առաջանում՝ որտե՞ղ է ռազմավարական գործընկերությունը կամ բարեկամական հարաբերությունները:

– Հայաստանի իշխանությունները տևական ժամանակ նշում էին, որ Հայաստանը ունի եզակի հնարավորություն կամուրջի դերակատարություն ստանձնելու ԵՄ-ի և ԵՏՄ-ի միջև: Այս իրավիճակում նաև այս Շրջանակային համաձայնագրի ստորագրմամբ այդ հնարավորությունները ավելի իրատեսակա՞ն են դառնում:

– Բնականաբար՝ ոչ, որովհետև եթե կարիք լինի, ՌԴ-ն և ԵՄ-ն անմիջականորեն, ուղղակիորեն կշփվեն, և պետք չէ, որ գան Հարավային Կովկասով դուրս գան ԵՄ: Այդ կամուրջի փաստարկը աբսուրդ փաստարկ է: Մենք դեռևս որպես ԵՏՄ անդամ պետություն որևէ շահ չենք քաղել, որևէ կերպ չենք զարգացել, չենք ինտեգրվել, ուր մնաց կամուրջ դառնանք մյուսների համար: Դա մի փաստարկ է, որով փորձ է արվում ցույց տալ, որ այնքան էլ վատ չէ վիճակը, բայց վիճակը վատ է: Չեմ ասում, որ վատ է միայն ԵՏՄ-ին անդամագրվելու համար, բայց նաև վատ է հենց դրա համար: Օտարերկրյա ներդրումներ, այնպիսի իրավական միջավայր, որտեղ կարող էին ներդրումները պաշտպանված լինել, մենք զրկվել ենք այդ հնարավորությունից՝ հրաժարվելով Ասոցացման համաձայնագրից: Հայաստանում վերջին տարիներին արտաքին ներդրումներ գոյություն չունեն: Ամեն մի պոտենցիալ ներդրող կարդում է Հայաստանի վերաբերյալ զեկույցները՝ սկսած մարդու իրավունքներից, մինչև ԵՄ համագործակցության պրոգրես զեկույցը, և տեսնում է, թե ինչ միջավայր է այստեղ, կոռուպցիայի ինչ մակարդակ է, ինչ է կատարվում այստեղ, և ասում է՝ լավ, տանենք մեր գումարները Վրաստանում ներդնենք, եթե տարածաշրջանում ներդրման կարիք կա: Հիմա Վրաստանում լայնամասշտաբ ներդրումներ են իրականացվում, դա Ասոցացման համաձայնագրի վավերացման արդյունքն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում