ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, թե Սերժ Սարգսյանի վերջին հայտարարություններին հարկավոր է մոտենալ հետևյալ տեսանկյունից. «Այս ելույթն ուշադիր կարդալով՝ կհասկանանք, որ այս ամենն արվում է հանուն Հայաստանի ապագայի, հանուն ժողովրդի ապագայի, որ այսօրվա յուրաքանչյուր օրը կարևոր է, և կարող ենք շատ ավելի արդյունավետ օգտագործել, քան թե՝ իշխանությունն ու ընդդիմությունը պահեն իրենց անառիկ ամրոցներում»:
Սահակյանի խոսքերով, Սերժ Սարգսյանը գնահատում է, որ արտախորհրդարանական ընդդիմությունը ռացիոնալիզմ իր մեջ ունի: Մեր հարցին՝ ո՞րն է երաշխիքը, որ Սերժ Սարգսյանի խոսքերն օդում չեն մնա, այլ կյանքի կկոչվեն, Սահակյանը նշեց. «Եթե նայում ենք Սարգսյանի վերջին երեք տարվա աշխատաոճին, տեսնում ենք, որ ելույթներին հաջորդել են քայլերը»:








































