Իսրայելում ձերբակալվել են ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման 5 գրոհայիններ, ովքեր ահաբեկչություններ էին նախապատրաստում: Այս մասին հայտնել է Haaretz պարբերականը` վկայակոչելով Ընդհանուր անվտանգության ծառայությանը:
Դրա տվյալներով` 5 արաբներ ծայրահեղականներին հավատարմության երդում են տվել և ռազմական նախապատրաստություն անցել: Ահաբեկիչներից ամենակրտսերը, ով ապրել է Իսրայելի հյուսիսում գտնվող Նազարեթ քաղաքում, 18 տարեկան է: Ձերբակալությունից հետո գրոհայինները ոստիկաններին հայտնել են իրենց զենքի պահեստի մասին, որտեղից երկու հրացան է հայտնաբերվել:
Նրանք մեղադրվում են ապօրինի զենք պահելու և արգելված ահաբեկչական կազմակերպությանը հարելու մեջ:










































