Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը վերստին կողմ է արտահայտվել Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտու ստեղծմանը:
«Մենք անշեղորեն հավատարիմ ենք Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի ստեղծելու մեր ցանկցությանը, որը զերծ կլինի ահաբեկիչներից։ Մենք նաև կողմ ենք սիրիական չափավոր ընդդիմությանը ռազմական կրթություն տալու սպառազինելու ծրագրի շարունակմանը»,- ասել է Էրդողանը։
Թուրքիան ավելի վաղ նույնպես առաջարկել էր Սիրիայի հյուսիսում ստեղծել անվտանգության գոտի, սակայն ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն չեն աջակցել դրան։




































