Մեծ Բրիտանիան ծանրակշիռ ապացույցներ ունի, որ Սիրիայում քիմիական զենք է կիրառվել: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն՝ վկայակոչելով երկրի ԱԳՆ-ին:
«Մենք տիրապետում ենք սահմանափակ, բայց ծանրակշիռ ապացույցների, որ Սիրիայում քիմիական զենք է կիրառվել, այդ թվում նաև՝ զարին գազ: Տեղեկությունը ստացվել է մի քանի աղբյուրներից»,- նշվում է ԱԳՆ հայտարարության մեջ:
Հիշեցնենեք՝ Սիրիայի կառավարությունը հայտարարում է, որ մարտի 19-ին Հալեպում ընդդիմությունը քիմիական զենք է կիրառել: Ընդդմիմությունն էլ, իր հերթին, պնդում է, որ դեկտեմբերին Հոմսում կառավարությունն է այդ զենքը կիրառել: Սիրիայի կառավարությունը, սակայն, հրաժարվել է երկիր թողնել քիմիական զենքի հարցով ՄԱԿ-ի փորձագետներին: