Հռոմի պապ Ֆրանցիսկոսը երեքշաբթի բացել է Վատիկանում Սուրբ Պետրոսի տաճարի Սուրբ դարպասները՝ սկիզբ դնելով Գթասրտության արտահերթ Հոբելյանական (Սուրբ) տարվան, որը կավարտվի 2016թ. նոյեմբերի 20-ին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Պապի որոշմամբ՝ Հոբելյանական տարվա հանդիսավոր բացումը, որի հետ կաթոլիկները կապում են մեղքերի հատուկ թողություն ստանալու հնարավորությունը, նվիրված է Կույս Մարիամի անարատ բեղմնավորման օրվան:
Բացելով Սուրբ դարպասները՝ Ֆրանցիսկոսը լռության մեջ աղոթել է վատիկանյան բազիլիկայի շեմին և հազարավոր հավատացյալների ծափահարությունների ներքո մտել է Սուրբ Պետրոսի տաճար: Պապն այդ ժեստն անվանել է «պարզ և խորհրդանշական»:
«Այս արտահերթ Սուրբ տարին գթասրտության ընծա է: Այս դարպասներից մտնել նշանակում է բացել Հոր ողորմածության խորքը, որն ընդունում է բոլորին և յուրաքանչյուրին աձամբ ընդառաջում է»,- հայտարարել է Ֆրանցիսկոսը Սուրբ Պետրոսի հրապարակում հանդիսավոր պատարագի ժամանակ:












































