«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Դավիթ Սանասարյանը, պատասխանելով մեր հարցին, թե ինչ կանի «Ժառանգությունը», եթե կայանա երկխոսություն իշխանությունների և Կոնգրեսի միջև, ասաց, թե իրենց կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն իշխանություններին է ներկայացրել 3 պահանջ:
«Այդ պահանջները ենթադրում են նոր օրակարգ ձևավորել քաղաքական դաշտում, երկրում ծառացած խնդիրներին նոր ու ամբողջական լուծումներ առաջակել: «Ժառանգության» խնդիրը ոչ թե համագործակցություններին դեմ գնալն է, այլ իր առջև դրված խնդիրների լուծման ճանապարհներ մշակելն ու իրագործելը: Այնպես որ, իրենց բարի երթ»,- ասաց Դավիթ Սանասարյանը:







































