«Բարսելոնա»-ի հարձակվող Լուիս Սուարեսը նշել է, որ հիանալի հարաբերություններ ունի իր խաղընկերների՝ Լիոնել Մեսսիի և Նեյմարի հետ: Ուրուգվայցի ֆուտբոլիստն Արգենտինայի հավաքականի հարձակվողին լավագույնն է համարում աշխարհում:
«Մենք երեքով՝ ես, Մեսսին և Նեյմարը հիանալի հարաբերություններ ենք պահպանում: Վստահ եմ, որ Մեսսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է, իսկ Նեյմարը թիվ երկուսն է: Բավականություն եմ ստանում խաղից և այն պահերից, որ այժմ ապրում է «Բարսելոնա»-ն:
Մեծ առավելություն է խաղալ կատալոնական ակումբում: Այստեղ ոչ ոք իրեն մյուսից վեր չի դասում: Սակայն բոլորս գիտենք, որ Լեոն գերազանցում է մյուսներին»,- Marca-ն մեջբերում է Սուարեսի խոսքերը:








































