Տարեսկզբից Միջերկրական ծովով Եվրոպա են ժամանել 909 հազար 238 ներգաղթյալներ ու փախստականներ: Այդ մասին հայտնել է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ)՝ փոխանցում է TASS գործակալությունը։
Առավել շատ ներգաղթյալներ ու փախստականներ է ընդունել Հունաստանը՝ շուրջ 757 հազար: Իտալիա է ժամանել ավելի քան 147 հազար մարդ, Իսպանիա՝ շուրջ 4 հազար:
Դեկտեմբերի 4-ից Միջերկրական ծովով Եվրոպա ժամանած անձանց ընդհանուր թիվն ավելացել է ավելի քան 16 հազարով:
Ըստ ՄՄԿ-ի տվյալների՝ տարեսկզբից 3601 մարդ է զոհվել ծովում՝ Հին աշխարհ հասնելու փորձ անելիս։









































