Tuesday, 28 05 2024
Իսկ հագուստի արտադրությունն ազդո՞ւմ է կլիմայի փոփոխման վրա․ 12-րդ Արևորդին անդրադարձել է ամենաբարդ խնդիրներին
Վրաստանի խորհրդարանը չեղարկել է նախագահի վետոն
Ընկերոջ երեխայի մկրտության խնջույքը շարունակվել է հայհոյանքներով և կրակոցներով
«Եվրոպական ապագա՞, թե՞ ռուսական ստրկություն՝ մենք ենք որոշում»․ Վրաստանի նախագահ
«Հայաստանը ձեռք բերեց նոր բարեկամներ և չխուսափեց հակառակորդներից»․ ՀՀ նախագահ
Թուրքիան լայնածավալ զորավարժություններ է անցկացնում
Հունաստանը Հայաստանին աջակցելու պատրաստակամություն է հայտնել հեղեղումների հետևանքները հաղթահարելու հարցում
Կաթողիկոսի քաղաքական ուղերձը՝ քառորդդարյա անդրդվելի լռությունից հետո
Կայծակնահարության դեպք՝ Գեղարքունիքի մարզում, կա զոհ
Մ-6 միջպետական ճանապարհի՝ Հաղպատի խաչմերուկ հատվածը նորոգվում է
Եկեղեցին կա՛մ իր ֆունկցիաներին պիտի վերադառնա, կա՛մ այս լրջագույն խնդրին պիտի լուծում տրվի
23:00
Հռոմի պապը ներողություն է խնդրել հոմոֆոբ արտահայտությունների համար
Քաղաքապետարանի աշխատանքից դժգոհ կապանցին հրդեհել է քաղաքապետի ավտոմեքենան
ԵՄ դիտորդներն ու Ռումինիայի դեսպանն այցելել են Սյունիք
Բլինքենի ուղերձի «վրիպակը». ի՞նչ է ակնարկում Վաշինգտոնը
Պետությունը զավթած ուժերն այսօր իրենց համարում են լեգիտիմ. անպատիժ մնալու հետևանքներն են
Ռուսահայ օլիգարխիան աջակցում է այս շարժմանը. նրանց համաժողովը դիրքորոշում ձևավորելու նպատակով էր
Սահմանազատման ու սահմանագծման գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հիմնական ուղղություններից է․ Գալուզին
Ռուսական Առաջին ալիքի սփռումը Հայաստանի հանրային մուլտիպլեքսում դադարեցվել է պարտքի պատճառով
Չինաստանի ԱԳՆ-ն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին՝ ջրհեղեղի հետևանքները հաղթահարելու հարցում
Կիպրոսի ԱԳ նախարարությունը ցավակցել է Հայաստանում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի ընտանիքներին
ՆԱՏՕ-ում պետք է իրենց հաշիվ տան, թե ինչի հետ են խաղում. Պուտին
Կապանի ու Ստեփանակերտի «քույր» հյուպատոսությունները
Սուրեն Պապիկյանը Բելգիայի փոխվարչապետի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորությունը
Հայաստանը պարտավոր է խեղդել թուրքական սիմվոլիզմը. դրա ետևում ռուսական գաղութատիրությունն է
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հրաժարվել Ուկրաինայի հարցով բանակցություններից
15-ամյա դեռահասին ծեծել են նրա 5 հասակակիցները
ՀՀ-ում Բելգիայի Թագավորության դեսպանը շնորհավորել է Հանրապետության տոնի առթիվ
Էստոնիայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին Հանրապետության օրվա առթիվ
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Եթովպիային Ազգային օրվա կապակցությամբ

«Նակոլկայից»՝ տատու. դաջվածքը պահանջարկ է վայելում հայ երիտասարդության շրջանում (տեսանյութ)

Ինչպես փաստել են բազմաթիվ ուսումնասիրություններ, մարմինը դաջելու արվեստին մարդիկ տիրապետել են դեռևս հազարամյակներ առաջ: Դեռ մ.թ.ա. 4-րդ հազարամյակում այն շատ տարածված էր եգիպտացիների մոտ, մումիաների վրա հայտնաբերվել են տատուի հետքեր: Սովորաբար տատուն իրենից ներկայացնում էր տվյալ ցեղի կամ կլանի նշանը, և նրանով դաջում էին տվյալ ցեղի բոլոր անդամներին: Ընդունված էր նաև այն կարծիքը, որ տատուն թալիսմանի դեր է կատարում: Սրան հակառակ՝ Հին Հունաստանում և Հռոմում տատու էին դաջում ստրուկների և հանցագործների մարմնին՝ այդ կերպ նրանց տարբերելով մյուսներից: Իսկ «տատու» բառը, որ նշանակում է «նշան», «նկար», ծնվել է Թահիթի կղզում, որտեղ այն շատ տարածված է եղել: Տատուի արվեստը ժամանակի ընթացքում զարգանալով՝ վերածվել է նորաձև երևալու միջոցի:

Մեզանում տատուն սկսեց զարգանալ 90-ականների վերջերին, երբ բացվեցին տատու-սալոններ:

«Առաջին լրատվական»-ը զրուցեց «Տատու արթ» կենտրոնի տատու-նկարիչ Գագիկ Մկրտչյանի հետ:

– Ձեզ մոտ շատերն են գալիս՝ տատու անելու, սակայն նրանց մեծ մասը չգիտի տատուի նշանակության մասին:

– Պարտադիր չէ, որ բոլորի համար նույն բանը նշանակի, մարդ կա՝ գալիս է սեփական նկարով, կամ այստեղ է որևէ նկար ընտրում և դրա մեջ իմաստ դնում, քանի որ իր մարմինն է, իր նկարն ու իր իմաստը: Այսինքն, ավելի անհատական է սա, պարտադիր չէ՝ մտածած իմաստ լինի, բայց այդպես էլ կա:

– Տատուի առաջացման մասին կխոսե՞ք մի փոքր:

– Հաշվում են՝ ինչքան կա մարդը, այդքան կա տատուն, որովհետև շատ հին մումիաների վրա եղել են տատուներ՝ արդեն բավականին զարգացած, կոնկրետ օռնամենտներով, կոնկրետ մշակույթով: Տատուի միջոցով կարելի էր տարբերել, թե այդ մարդն ինչ մշակույթի է պատկանում:

– Հիմնականում ո՞ր տարիքի մարդիկ են գալիս տատու անելու:

– Ամենատարբեր տարիքի: Ճիշտ է, երիտասարդությունը ավելի է հետաքրքրված է տատուով, բայց այն մարդիկ, ովքեր սովետական շրջանում սիրել են տատուներ, բայց չեն կարողացել իրենց վրա կրել, որովհետև շատ-շատ ուրիշ բաների հետ էին ասոցացնում, հիմա վաթսուն, յոթանասունն անց մարդիկ էլ՝ պատահել է դեպքեր, որ եկել են:

– Մարմնի ո՞ր մասերին են հիմնականում տատու անում:

– Հիմնականում աղջիկները փորձում են այնպիսի տեղեր անել, որ չերևա, տղաները՝ ուսերին, մեջքին: Չափը կախված է նկարից՝ ինչքանով է բարդ և հետաքրքրիր:

– Ամեն լավ բան ունի իր վատ կողմերը: Կխոսե՞ք տատուի վատ կողմերի մասին:

– Հաճույքով կխոսեմ, տատուի վատ կողմը կոնկրետ առաջին հերթին կապված է առողջության հետ, որովհետև կան ասեղներ և պարագաներ, որոնք ուղիղ շփվում են հենց արյան հետ: Եթե այդ ամեն ինչը չփոխվի ու նորը չդրվի, այդ նույն վարակները կարող են փոխանցվել ուրիշ մարդու: Սա տատուի առաջին վտանգն է. քանի որ հիմա Հայաստանում շատացել են հա՛մ տատու անողները, հա՛մ տատու ուզողները, շատ-շատ մարդիկ, ցավոք սրտի, տեղյակ չեն, որ պետք է այդ ասեղը գցել, ոչ թե լվանալ և դնել ուրիշ մարդու վրա: Եվ այն մարդիկ, ովքեր տատու են ուզում, շատ դեպքերում իրենք էլ չգիտեն՝ ինչ է պետք: Մյուս վատ կողմը, չեմ վախենա այդ բառն ասել, այն փնթի մասնագետներն են, որոնք չեն ապահովում այն որակը, ինչն իրենցից պահանջվում է: Այսինքն, իրենք կարող են անտեղյակ մարդուն համոզել և տվյալ մարդը, կարծելով, որ մասնագետի մոտ է եկել, համոզվի և վատորակ տատու ունենա: Մարդը որ տատու է անում, կարծում եմ՝ իր կայնքում ինչ-որ բան հաստատ փոխվում է ու հաստատ՝ դեպի լավը: Իր տրամադրությունը, ինքնավստահությունն է փոխվում, այդ նույնն է, ինչ որ մարդը հագնում է լավ շոր. այդ օրը լավ տրամադրություն է ունենում, երբ ասում են՝ ինչ սիրուն շոր ես հագել: Հոգեբանորեն, եթե հասել է նրան, որ տատու է անելու, իր ուզածը ստանում է, և շատ հարցերում տատուն օգնում է մարդուն: Ինչու չէ, տատուն պետք է լինի նաև շատ սիրուն, որով պետք է թիթիզանաս և առիթ ման գաս՝ որտեղ բացես, ցույց տաս:

– Լինո՞ւմ են դեպքեր, երբ դուք ասում եք՝ մի արեք:

– Սկսենք նրանից, որ մեծ մասամբ մարդկանց, ովքեր գալիս են ինձ մոտ, ես ասում եմ՝ մի արեք: Առաջին հերթին այն մարդկանց, ովքեր դեռ չափահաս չեն՝ թե տարքով, թե ուղեղով: Այն մարդկանց, ովքեր նկարի ընտրությունը թողնում են ինձ վրա, էլի իմ կողմից հնչում է՝ կարող ա՞ հիմա չանենք, որովհետև եթե պահը գար նրան, որ ինքն ուզում է անել, պիտի իմանար նաև՝ ինքն ինչ է ուզում անել: Օրինակ, նկարների առումով չեմ սիրում անել ինչ-որ հարազատ մարդկանց դեմքեր, չի կարելի անել ինչ-որ մեկի անունը։ Փորձից ելնելով՝ եթե արվել է, օրինակ, սիրած մարդու անունը, շատ արագ հետո ուզեցել է փոխել կամ ջնջել:

– Որքան որ ես եմ տեղյակ, գոյություն ունի նաև «ժամանակավոր տատու» հասկացությունը:

– Ժամանակավոր տատու վեց ամսով, մի տարով չկա: Քանի որ մարդիկ շատ են ուզել, որ լինի, հորինել են, բայց նման բան չկա: Ժամանակավոր տատու կա խնայով, որը որ արվում է առանց ասեղի միջամտության և մնում է մեկ-երկու շաբաթ: Դա արվում է կա՛մ վրձնով, կա՛մ տրաֆարետով:

– Ձեզ վրա տատու կա՞:

– Իմ վրա տատու չկա:

– Ինչո՞ւ:

– Որովհետև ես արել եմ մոտ 10-11 հազար տատու և համարում եմ, որ այդ բոլոր տատուները նաև իմն են: Մեծ մասամբ ֆոտոներն ունեմ, նայում ու մտածում եմ, որ իմն է:

– Մեզ մոտ տատու-արվեստն այնքան էլ հին չէ, և հասարակությունն էլ վատ վերաբերմունք ունի հաճախ: Քննադատությունների հետ կապված՝ ի՞նչ կասեք:

– Ամեն նոր բան դժվար է մարսվում, երիտասարդությունն էլ է դժվար մարսում, բայց շատ սխալ է կարծիք ասելն ու քննադատելը՝ առանց իմանալու, թե դիմացինն ինչ տիպի մարդ է: Իսկ հայերը շատ են սիրում կարծիք ասել, թեկուզ եթե նրանց ոչ ոք չի հարցրել: Շրջապատի սխալ վերաբերմունքը կա: Լավ կլիներ, թեկուզ սխալ, բայց լիներ արդարացված, բայց արդարացում չկա: Եթե անգամ հոգևորականներից շատերը, ում հարցրել եմ՝ արդյո՞ք կրոնը դեմ է, պատասխանել են՝ կրոնը դրան ուշադրություն չի դարձրել, ուր մնաց՝ դեմ լինի։ Մարդկանց հորինածն է, որ մեր կրոնը չի թողնում: Տատուն առաջին հերթին քեզ համար ես անում:

– Յուրաքանչյուր նկարիչ կարո՞ղ է դառնալ տատու-նկարիչ:

– Չէի ասի՝ յուրաքանչյուր նկարիչ, որովհետև մաշկի մատերիան լրիվ ուրիշ է: Կարող ես լավ ճաշակ ունենալ, լավ նկարել մարմնի վրա, բայց հենց սկսում ես նկարը դաջել մարմնին, գործը բարդանում է:

– Տատուն անելուց հետո ինչքա՞ն ժամանակ է հարկավոր, որ մաշկը լավանա:

– Լավանում է մի շաբաթվա ընթացքում, բայց ընդհանուր լավացումը մեկ ամսվա ընթացքում է ավարտվում: Մեկ շաբաթվա համար կան մշակման մեթոդներ, որոնց մասին մասնագետը պարտավոր է տեղեկացնել:

– Ալերգիա կամ որոշակի հիվանդություն ունեցողները կարո՞ղ են տատու անել:

– Կան հիվանդություններ, որոնց դեպքում խորհուրդ չի տրվում, դրանք հիմնականում կապված են արյան հետ, իսկ ներկը նախատեսված է նաև ալերգիկ մաշկի համար:

– Ամենահետաքրքրող հարցերից մեկը՝ ի՞նչ արժե տատուն մեզանում:

– Ամեն ինչ կախված է նկարի բարդությունից, կարող է փոքր տատուն ավելի թանկ լինել, քան մեծը, որն ավելի պարզ է: Գները սկսվում են տասը-տասնհինգ հազար դրամից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում