Google-ը ցանկանում է դառնալ արյան նմուշ վերցնող սարքավորման արտադրողներից մեկը: Ընկերությունը սարք է մշակել, որը արյուն կվերցնի առանց ասեղ օգտագործելու՝ հայտնում է ilenta.com-ը:
Ընկերության ներկայացրած հավաստագրման դիմումում նկարագրված է սարքը, որը կարելի է կրել դաստակին կամ օգտագործել որպես շարժական սարք: Նորույթի աշխատանքի էությունը գազի մեջ է, որն ուղղվում է միկրոմասնիկներ պարունակող խողովակ: Դրանք ճնշման տակ ծակում են մաշկը՝ փոխարինելով ասեղին: Ապա սարքը արյան կաթիլը ներծծում է խողովակի մեջ:
Այդ տեխնոլոգիան հարմար է շաքարախտով հիվանդների համար, ովքեր պետք է պարբերաբար հանձնեն արյան անալիզ: Google Life Sciences դուստր ձեռնարկությունը իր առաջնահերթ խնդիրն է համարում շաքարախտի բուժման արդյունավետ մեթոդների մշակումը:










































