Reddit պորտալի օգտվողները տեսանյութ դիտելիս ուշադրություն են դարձրել այն խնդրի վրա, որն առաջացել է Android համակարգի ծրագրի վերջին տարբերակի ժամանակ, հայտնում է NDTV-ն:
Խնդիրը նկատվել է Nexus 5X и 6P սարքերում, որոնք առաջինն են Android 6.0 Marsmallow ստացել, ինչպես նաև վերջերս նորացված ծրագրով սարքերում: Հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ տեսանյութ դիտելիս գույները «մաքրվում են»` կորցնելով հագեցվածությունը:
Դրա պատճառը կարող է գտնվել RGB գունային մոդելի կարգավորումներում, որոնք պատասխանում են սմարթֆոնի արտացոլմանը: Դա հատկապես նկատելի է OLED էկրանով սարքերում: Google-ը հայտնել է, որ արդեն աշխատում է խնդրի կարգավորման ուղղությամբ:





































