Tuesday, 07 05 2024
Մոսկվայում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի 5-րդ երդմնակալության արարողությունը
Որ թվականի քարտեզներով է ընթանում սահմանազատումը. մանրամասնում է ՀՀ վարչապետը
Պատմության մեջ առաջին անգամ մեր ինքնիշխան որոշմամբ անվտանգության երաշխիք ենք ստեղծում . Փաշինյան
Մենք չունենք անվտանգության երաշխիքներ, սյուներ տեղադրում ենք, որ բացառենք պատերազմը. Փաշինյան
Պաղեստինցիները լքում են Ռաֆահը
13:10
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարությունը պետք է վերանայվի. Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է Իրական Հայաստանի տեսլականը
70-ամյա կնոջ նկատմամբ ավազակության գործով 25-ամյա երիտասարդ է ձերբակալվել
Կոռեկտ չեմ համարում խոսել վարչապետի թեկնածուի մասին, կսպասենք Սրբազանի հայտարարություններին
12:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի խոշորագույն ընտրությունների երրորդ փուլը
Իշխանությունը տապալել է դելիմիտացիայի գործընթացը
Քննարկվել է զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելու գործողությունների պլանը
Միրզոյանը և Հունգարիայի փոխվարչապետը մտքեր են փոխանակել ԵՄ-ում փոխգործակցության հարցերի շուրջ
«Հայաստան» խմբակցության պատգամավորը՝ մանդատները վայր դնելու մասին
Փաշինյանի պնդումները հերքեց դատախազը, թե որոշ ուժեր, արտերկրից դրդրված, փորձում են հեղաշրջում անել
ՌԴ ալիքները լսեք, կոնկրետ փորձ է արվում խառնվել մեր ներքին գործերին
ՔՊ-ականները միանու՞մ են Սրբազանի երթին՝ օդում լուրեր են, չգիտեմ. ՔՊ-ն լուրջ գործընթացներով է զբաղված
Ուղիղ. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը
31 դեպքով կազմվել են ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություններ. ՊԵԿ
ԱՄՆ դեսպանն այցելեց Շուշի. Վաշինգտոնն ընդունու՞մ է Ալիեւի «նոր իրողությունները»
«Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կրում է խաղաղ բնույթ». ՆԳՆ
Կիրանց բնակավայրից 1800 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ
Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ հանցավոր ոտնձգության կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ
11:20
YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը
Դեղատան փողոցում տուն է այրվել
Ուղիղ. խորհրդարանական ճեպազրույցներ
10:50
Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ
10:40
Նավթի գները նվազել են- 06-05-24
Փրկարարները մանկապարտեզի նկուղից 240 տոննա ջուր են հեռացրել

Հերթական համաժողովրդական շարժման և հեղափոխության տապալումը

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նույնիսկ պաշտոնապես հրապարակված արդյունքներով Ոչ էր քվեարկել 400 հազարից ավելի ՀՀ քաղաքացի, մինչդեռ «Նոր Հայաստան»-ի և Ոչ-ի միասնական շտաբի հրավիրած հանրահավաքի մասնակիցների թիվը չէր անցնում հազարից։ Ավելին, այս ուժերի ներկայացուցիչների ելույթներից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ նրանք պայքարում են ոչ թե իշխանությունների, այլ ավելի շուտ մեկը մյուսի դեմ։ Այդ պայքարի նպատակն է ապացուցել, որ հենց իրենք են ղեկավարում ընդդիմադիր շարժումը, կարևոր չէ, որ այդ շարժումը հերթական անգամ տապալվեց։

Այսօր՝ ժամը 16-ին հանրահավաք էր հրավիրել «Նոր Հայաստան» միավորումը, որին մասնակցում էին 300-400 մարդ։ Այս միավորումը դեռևս դեկտեմբերի 6-ին կայացած հանրաքվեից հետո հայտարարում է, որ իրենց պահանջը հանրաքվեի արդյունքների չեղարկումն է։ Թե ինչ հիմքով պետք է չեղարկվի հանրաքվեն, որևէ մեկը չգիտի։ «Նոր Հայաստան»-ը հանդես էր գալիս հանրաքվեն բոյկոտելու կոչով, և այդ պատճառով իրավական բազա չէր հավաքում հանրաքվեի արդյունքները վիճարկելու համար։ «Նոր Հայաստան»-ը ոչ թե գնում էր իրավական ճանապարհով, այլ հեղափոխական, իսկ հեղափոխության համար արձանագրություններ և ապացույցներ պետք չեն։ Այդ հիմա է, որ հեղափոխականները դարձել են խիստ ինտիլիգենտներ և Տիգրան Մուկուչյանից պահանջում են չեղարկել հանրաքվեի արդյունքները։ Մի քանի ժամում երկիրը ռեժիմից ազատելու խոստումների մասին նրանց որևէ մեկը չի հիշեցնում, որովհետև նրանք կարող են ասել, որ դրա համար պետք էր որ հրապարակը լցված լիներ։

«Նոր Հայաստան»-ի առաջնորդներից Րաֆֆի Հովհաննիսյանի հանրաքվեի արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջի հիմնավորումը կապվում է Ոչ-ի ներկայացուցիչների հավաքած արձանագրությունների վրա։ «Ժառանգությունը» ներկայացված լինելով ընտրական բոլոր հանձնաժողովներում, ըստ էության ոչ մի լուրջ փաստական տվյալներ չի հավաքել, որոնք կարող էին ապացուցողական բազա հանդիսանալ հանրաքվեի արդյունքները չեղարկելու համար։

«Նոր Հայաստան»-ի ներկայացուցիչները, որոնք մինչև հանրաքվեն կոչ էին անում իրենց կողմնակիցներին դեկտեմբերի 6-ի երեկոյան հավաքվել Ազատության հրապարակում, և հանրությանը վստահեցնում էին, որ իրենք պատրաստ են վճռական, արմատական և պատասխանատու քայլերի, այսօր հայտարարեցին, որ իրենց հաջորդ հանրահավաքը կայանալու է դեկտեմբերի 11-ին, և իրենք երթով գնալու են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ և պահանջելու են չեղարկել հանրաքվեի արդյունքները։

«Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը, ով մինչև վերջերս հանդես էր գալիս ռեժիմի վախճանի կոչերով, և հայտարարում էր, որ Նոր տարին դիմավորելու ենք առանց ռեժիմի, այսօր այդպես էլ չհայտարարեց սովորական դարձած իր «Մահ ռեժիմին» կոչը, երևի հասկանալով թե դա որքան սյուռեալիստական կարող է այն հնչել։

Ազատության հրապարակում մի կես ժամ հանրահավաք անելուց հետո «Նոր Հայաստան»-ն իր կողմնակիցներին տարավ երթի, որպեսզի հրապարակն ազատի ՀԱԿ-ի և ՀԺԿ-ի համար։ «Նոր Հայաստան»-ի համար հրապարակը դատարկելը կարևոր էր այնքանով, որպեսզի երևա, թե որքան մարդ է կարողանում հավաքել Ոչ-ի միասնական շտաբը։ Ժիրայր Սեֆիլյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանն իրենց կողմնակիցներով այնքան երթ արեցին, մինչև ՀԱԿ-ի ու ՀԺԿ-ի համատեղ հանրահավաքը չսկսվեց և իրենք չեկան ու չմիացան նրանց։ Այդ միավորման արդյունքում հրապարակում հավաքվածների թիվը մոտեցավ հազարին։ Այսքան է Հայաստանի միացյալ ընդդիմության հանրային աջակցության ռեսուրսը, և ոչ ավելին։ Ի դեպ, հարթակում չկային ո՛չ Պարույր Հայրիկյանը, ո՛չ Հմայակ Հովհաննիսյանը, ո՛չ Անդրեաս Ղուկասյանը։ Ի տարբերություն Րաֆֆի Հովհաննիսյանի և Ժիրայր Սեֆիլյանի, նրանք միացյալ ընդդիմություն գաղափարի վերաբերյալ բոլորովին այլ պատկերացումներ ունեն։

Ոչ-ի միասնական շտաբի հանրահավաքը վարող ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը համարում է, որ Ոչ-ը հաղթել է, որ քվեարկության արդյունքերով 600 հազարից ավելի Ոչ է եղել, և միայն 100-150 հազար Այո, բայց դե իշխանությունները կեղծել են հանրաքվեի արդյունքները։ Պետք է հիշել, որ հանրաքվեից ընդամենը երեք օր առաջ հրավիրված Ոչ-ի միասնական շտաբի հանրահավաքում Լևոն Զուրաբյանը հայտարում էր, որ իրենք ունեն գործողություների հստակ ծրագիր, և երբ ժողովուրդն ասում է, որ իրենք 7-8 անգամ գնացել քվեարկել են, բայց ամեն անգամ իրենց քվեն կեղծվել է, ապա ինքն ասում է, որ այս անգամ այդպես չի լինելու։ Նույն Լևոն Զուրաբյանը, երեկ Ազատության հրապարակի հարթակից, փոխանակ պատասխան տալու այն տրամաբանական հարցին, թե ինչու այնպես եղավ, որ հանրությունը գնաց դեմ քվեարկեց, բայց բոլորովին այլ արդյունքներ արձանագրվեց, հիմա էլ հայտարարում է, որ սա Սերժ Սարգսյանի իշխանության օրոք կեղծվող վերջին ընտրություններն էին, և հաջորդ ընտրությունները՝ արտահերթ, թե հերթական, այլևս չեն կեղծվելու։ Պետք է հարգել Լևոն Զուրաբյանի անկեղծությունը և իրատեսությունը, որ նա հանրությանը չի խոստանում հեղափոխություն կամ իշխանափոխություն, այն էլ մինչև Նոր տարի, այլ բացահայտ ասում է, որ պետք է գնալ տուն և սպասել մինչև հաջորդ ընտրություններ, հույս ունենալով, որ դրանք չեն կեղծվի։

Բայց մինչև նոր ընտրությունները դեռ մեկ ու կես տարի ժամանակ կա, և այդ ընթացքում պետք է ինչ որ բանով զբաղվել։ Նախ ՀԱԿ-ը մտադիր է հանրաքվեի արդյունքները կեղծված լինելու մասին իր ունեցած տեղեկությունները համակարգել և ներկայացնել ԿԸՀ, պահանջելով, որ ԿԸՀ-ն չեղյալ համարի ընտրության արդյունքները։ Եթե ԿԸՀ-ն մերժի ՀԱԿ-ի դիմումը, ապա ՀԱԿ-ը պատրաստվում է դիմել նաև Սահմանադրական դատարան։ Լևոն Զուրաբյանը լավ է հասկանում, որ ՍԴ դիմելու համար անհրաժեշտ է առնվազն 27 պատգամավորի ստորագրություն, իսկ ներկա պահին իրենք կարող են հավաքել լավագույն դեպքում 4-5 ստորագրություն։ ՍԴ դիմել չեն կարող, բայց նախկին դաշնակիցների դեմ հակաքարոզչություն իրականացնել կարող են։

Ժամանակին, երբ կար ԲՀԿ, ՀԱԿ և «Ժառանգություն» եռյակը, նրանց համար չափազանց հեշտ խնդիր էր 27 և ավելի ստորագրություն հավաքել շնորհիվ ԲՀԿ-ի պատգամավորների, քանի որ այդ խմբակցությունը 35 պատգամավոր ուներ։ Բայց հիմա ԲՀԿ-ն հակառակորդի ճամբարում է։ ՀԱԿ խմբակցության ղեկավարը հիմա ցանկացած առիթ օգտագործում է ցույց տալու համար, որ ԲՀԿ-ն այլևս իշխանության հետ է։ Հանրահավաքի հարթակից էլ նա հայտարարում է, որ իրենք կպատրաստեն Սահմանադրական դատարան ուղղված դիմումի տեքստ և կներկայացնեն պատգամավորների ստորագությանը, և այն պատգամավորները ովքեր կստորագրեն, դրանով ցույց կտան, որ պայքարում են իշխանությունների դեմ, իսկ ովքեր չեն ստորագրի՝ կսատարեն իշխանությանը։

Եթե «Նոր Հայաստան»-ը պատրաստվում է հանրահավաք և երթ կազմակերպել դեկտեմբերի 11-ին, ապա ՀԱԿ-ը նախընտրում է երթ անցկացնել դեկտեմբերի 10-ին, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունման օրը։ Բայց դա այլևս որևէ նշանակություն չունի, որովհետև դրանք կլինեն վերջին երթերն ու հանրահավաքները։ Առջևում ամանորյա տոներն են, և որևէ մեկի մտքով չի անցնի դեկտեմբերի 20-ին կամ 25-ին հանրահավաք հրավիրել։ Ամանորյա տոներից հետո ՀԱԿ-ը կսկսի սահմանադրական դատարան դիմելու գաղափարի իրականացման անհնարինության ապացուցման ցուցքը։

Ընդդիմության մեջ առաջնորդի դերի շուրջ պայքարը «Նոր Հայաստան»-ին և Ոչ-ի միասնական շտաբ ՀԱԿ-ին ու ՀԺԿ-ին որևէ լուրջ հաջողություն չբերեցին։ Ընդհակառակը, յուրաքանչյուր նման տապալված քվեարկությունից հետո հանրությունն ավելի է հուսահատվում և հավատում, որ իշխանությունը ամենակարող է, իսկ հանրությունը իր քվեոյով ոչինչ ի վիճակի չէ փոխել երկրում։ Բաց է մնում այն հարցը, թե 1․5 տարի հետո ով տեր կկանգնի այն 450 հազար ընտրողներին, ովքեր յուրաքանչյուր ընտրության ժամանակ դեմ են քվեարկում իշխանության նախաձեռնություններին և թեկնածուներին։ Այդ ընտրազանգվածի համար պայքարը նոր ուժով կսկսվի 2016թվականի երկրորդ կեսից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում