Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ ռուս-թուրքական ճգնաժամի սկսվելուց հետո Ադրբեջանը Թուրքիայի համար 40 տոկոսով նվազեցրել է բեռնափոխադրումների գինը։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Մուսթաֆա Էլիթաշը։
Նա ընդգծել է, որ իրենք տարիների ընթացքում նվազագույնի կհասցնեն ռուսական գազի ու նավթի ներկրումից ունեցած կախվածությունը, և որ այդ ուղղությամբ ներկայումս բանակցություններ են տարվում Կատարի, Ադրբեջանի, Հյուսիսային Իրաքի և այլ երկրների հետ։
Էլիթաշի խոսքով՝ Ռուսաստանը խոչընդոտում է սահմանին թուրքական 300 բեռնատարների անցմանը և նման իրավիճակով Ադրբեջանն օգնության ձեռք է մեկնել Թուրքիային՝ 40 տոկոսով զեղչ անելով թուրքական բեռնատարների անցման համար։ Նա ընդգծել է, որ այդ հարցում կան վիզային խնդիրներ, սակայն դրանք կկարգավորվեն։










































