ԱՄՆ-ում վերջին 10 տարում տարեկան ՄԻԱՎ վարակի գրանցված ախտորոշումների թիվը նվազել է 19 տոկոսով։ Այս մասին գրում է The Washington Post –ը՝ հղում անելով Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման կենտրոնի հետազոտությանը։
Ըստ այդմ նշվում է, որ ՄԻԱՎ հիվանդացությունը հոմոսեքսուալ տղամարդկանց շրջանում աճել է 6 տոկոսով։ Նրանց է բաժին ընկնում գրացված բոլոր ախտորոշումների 67 տոկոսը։ 2014 թվականին գրացվել է 26 հազար նման դեպք։
Ինչպես նշում է պարբերականը՝ ներկայումս մոտ 1.2 մլն ամերիկացիներ ունեն ՄԻԱՎ ախտորոշում։
Հաղորդագրությունում ասվում է, որ վիրուսից մահացության ամենաբարձր մակարդակը գրանցվել է այնպիսի նահանգներում, ինչպիսիք են Լուիզիանան, Ալաբաման, Միսիսիպին, Հարավային Կարոլինան, Կենտուկին, Դելավերն ու Մերիլենդը։










































