2015 թվականի 11 ամիսներին Գերմանիա է ժամանել ավելի քան 960 հազար ներգաղթյալ։ Այս մասին հայտնում է Passauer Neue Presse պարբերականը՝ հղում անելով իր տրամադրության տակ եղած փաստաթղթին, որը պատրաստել է ՆԳՆ-ն՝ երկրի խորհրդարանի հարցմանն ի պատասխան։
Պարբերականը նշում է, որ տվյալները ստացվել են այսպես կոչված EASY-System համակարգից, որում դաշնային ոստիկանությունը գրանցում է ժամանող փախստականներին։ Նաև հաղորդվում է, որ ապաստանի տրամադրման մասին չմշակված հայտարարությունների թիվը նոյեմբերի վերջին հասել է 356 հազարի։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բավարիայի դաշնային հողի վարչապետը կոչ է արել կանցլեր Անգելա Մերկելին՝ լուծել միգրացիոն ճգնաժամի խնդիրը Գերմանիայի սահմաններում, եթե մինչև 2015 թվականի վերջը միջազգային մակարդակով միջոցառումներ չընդունվեն։









































