ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ ազգին հղված ուղերձի ժամանակ Իսպանիայում CNN հեռուստաալիքը ազդագրերում նրան ներկայացրել է որպես Վենեսուելայի նախագահ՝ հայտնում է RT հեռուստաալիքը: Սոցիալական ցանցերից օգտվողները նկատել են սխալը և ակտիվորն մեկնաբանել են այն:
Հատուկ հեռուստաուղերձի ժամանակ Օբաման Կալիֆոռնիայի Սան Բերնարդինո քաղաքում մարդկանց զանգվածային գնդակահարումը համարել է ահաբեկչություն և ԱՄՆ Կոնգրեսին կոչ է արել լիազորել ԴԱԻՇ-ի դեմ ռազմական ուժի կիրառումը: Նա հայտարարել է նաև ահաբեկչության մեջ կասկածվողներին հրազենի վաճառքի սահմանափակման անհրաժեշտության մասին:









































