Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ-երկրների համար կոնսենսուս պետք չէ՝ սահմանելու համար արտաքին ներկրման միակողմանի սահմանափակումներ: Այս մասին RIA Novosti-ին ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության հիմնական ուղղությունների հարցերով նախարար Տատյանա Վալովայան:
«Մենք չպետք է կոնսենսուս ունենանք տվյալ հարցում, պայմանագրում կա այդպիսի միակողմանի միջոցներ սահմանելու պետությունների իրավունքը, ուստի ցանկացած պետություն, օրինակ՝ Ռուսաստանը, կարող է դադարեցնել մատակարարումներն իր տարածք, բայց չի կարող և չի ծրագրում դադարեցնել մատակարարումները մյուս երկրներից ԵՏՄ մյուս պետությունների տարածք»,- ասել է Վալովայան:
Նրա խոսքով՝ ԵՏՄ-ի շրջանակներում ընթանում են աշխատանքային քննարկումներ այդ հարցով, քանի որ անհրաժեշտ է պահպանել այդ միակողմանի միջոցառումների պետությունների իրավունքի սկզբունքը, բայց միևնույն ժամանակ դրանց իրագործումը չպետք է խախտի ԵՏՄ նորմալ գործունեությունը: «Դրա համար պետք է մեր վերահսկողության՝ մաքսային, սանիտարական գերատեսչությունների ավելի սերտ փոխգործակցությունը, այդ պատճառով այդ թեմաները քննարկվում են»,- նշել է նա:







































