«1997 տեղամասերում մեր ներկայացուցիչները ուշիուշով հետևել են ընտրական գործընթացին: Լուրջ խախտումներ չենք հայտնաբերել: Մանր միջադեպեր են գրանցվել. «Մարդիկ կան, որոնք արջի ծառայություններ են մատուցել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԲՀԿ մամլո խոսնակ Վահան Բաբայանը:
Վահան Բաբայանի կարծիքով՝ հանրաքվեի հարցում քաղաքացիների անտարբեր լինելու մեջ մեղավորներ պետք չէ փնտրել. «Այնպես չէ, որ դա համազգային խնդիր է: Հետաքրքրում է այն շրաջանակներին, ովքեր կարդում են, գիտակցում են և փորձում են մասնակցություն ունեալ: Մասնակցության 50-60 տոկոսը ռեալ թիվ է, ո՛չ ուռճացված է, ո՛չ պակասեցված»:
Վահան Բաբայանը հավաստիացրեց, որ ԲՀԿ-ն իր բոլոր ռեսուրսներով աջակցել է այս գաղափարին. «ԲՀԿ-ն ունի 64 տարածքային կազմակերպություն, անցկացրել է 100 ավելի հանդիպումներ մարզերում, մեր մասնակցությամբ տեղի են ունեցել բազմաթիվ միջոցառումներ, որոնք սահմանադրության բովանդակության բացատրական աշխատանքներին են ուղղված եղել»:
ԲՀԿ մամլո խոսնակի դիտարկմամբ՝ այստեղ հաղթողներ և պարտվողներ չկան, հաղթելու է միայն ժողովուրդը: «Եթե հաղթի «Ոչ»-ը, ամեն ինչ կմնա նույնը, իսկ եթե «Այո»-ն հաղթի, կստանանք շանս՝ ունենալու ավելի ժողովրդավար Հայաստան, ավելի լայն լիազորություններով ԱԺ, անկախ դատական համակարգ և ավելի ազատ քաղաքացի:
Մանրամասները՝ տեսանյութում:










































