Թաղային հեղինակությունները լցոնումներ են կատարել Վարդան Ղուկասյանի Սլաբոդկա 34/28 ընտրատեղամասում: ԹԻԱՀԿ-ն և Իրավունքի եվրոպական միավորման դիտորդները արձանագրել են լցոնումների մի քանի դեպք, որոնցից մեկը նկարահանել են:
Լցոնումները կատարել են թաղային հեղինակությունները, որոնք պարբերաբար եղել են ընտրատեղամասի տարածքում և սպառնացել են դիտորդներին. «Շատ բան եք տեսնում, քիչ խոսեք»:
Լցոնումների ժամանակ ներկա չի եղել ո´չ ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը, ոչ էլ ոստիկանության ներկայացուցիչը:










































