Business Insider պարբերականը հրապարակել է անշարժ գույքի լուսանկարներ, որոնք Լոնդոնում վարձակալում են հարուստ ռուս, չինացի և մալայզիացի ուսանողները:
Անշարժ գույքի EJ Harris գործակալության տվյալներով՝ Լոնդոնում ավելի քան 107 հազար արտասահմանցի ուսանողներ մոտ 924 միլիոն դոլար են ծախսում անշարժ գույքի վարձակալման վրա: Այդ թվում՝ հարուստ չինացի, ռուս և մալայզիացի ուսանողները ծախսում են տարեկան մոտ 111 հազար դոլար քաղաքի լավագույն բնակարանների վարձակալման համար:
Պարբերականը նշում է, որ դա Մեծ Բրիտանիայի միջին աշխատավարձից մոտ երեք անգամ ավել է:



















































