Այսօր` ապրիլի 28-ին Երևան Ազատության հրապարակում ընդդիմության հանրահավաքի օրը չեն աշխատում Լոռու մարզի քաղաքաներից Երևան ուղևորափոխադրություն իրականացնող միկրոավտոբուսները:
Հերթական անգամ մարզային իշխանությունների, իրավապահ մարմինների, ՀՀ տրանսպորտի նախարարության խուլ անտեղյակության և անգործության պայմաններում խախտվում է քաղաքացիների ազատ տեղաշարժման իրավունքը:
Չնայած, իշխանության ամենաբարձր մակարդակում ապրիլի 27-ին հնչեցրած հայտարարությանը, թե ճանաչում են քաղաքացիների կարծիքներ արտահայտելու և հավաքների և միավորման ազատության բնականոն իրավունքները իրականում տեղի է ունենում դրանց կոպիտ սահմանափակում:
Ստեղծված իրավիճակը գնահատում ենք, որպես փաստ, այն մասին, որ որևէ հանձնառություն իշխանությունների կողմից մարդու իրավունքների պաշտպանության և իրականության հետ կապ չունի և նրանք որևէ կամք չունեն մարդու իրավունքների անընդհատ խախտումները վերացնելու ուղղությամբ:
Վանաձոր
28 ապրիլի, 2011 թ.










































